Գլխավոր Լուրեր Ինչպե՞ս փոխել ժողովրդագրական պատկերը. կառավարությունում քննարկումներ են

Ինչպե՞ս փոխել ժողովրդագրական պատկերը. կառավարությունում քննարկումներ են

7
0

Անցյալ տարի՝ թավշյա հեղափոխությունից հետո,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին նշանակելիս կարևորել էր սփյուռքի դերը եւ ասել՝ իշխանության նպատակն է հայրենադարձություն կազմակերպել:

Փաշինյանի այս հայտարարությունից հետո, Araratnews.am-ի տեղեկություններով,  կառավարությունում քննարկում են Հայաստանում ժողովրդագրական վիճակի բարելավման խնդիրը:

Մեր տեղեկություններով՝  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժինը ժողովրդագրական պատկերը փոխելու առաջարկներ է ուղարկել  գործադիր մարմին: Հավանաբար աշնանն արդեն կառավարությունը դրանք կներկայացնի  հանրությանը: