Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Ինչպես այս հայ գործչի շնորհիվ Ղազախստանը դարձավ հանրապետություն

    Ինչպես այս հայ գործչի շնորհիվ Ղազախստանը դարձավ հանրապետություն

    Ինչպես այս հայ գործչի շնորհիվ Ղազախստանը դարձավ հանրապետություն
    Հունվար 8, 2019 12:40 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ֆեյսբուքյան օգտատեր Ժորա Աֆրիկյանը իր էջում գրում է.

    Պատմական ակնարկ նոր ժամանակների համար

    «Բոլորիս քաջ հայտնի 1917թ․ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո Ղազախստանը դարձավ այն ժամանակվա Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմի ինքնավար հանրապետություններից մեկը։ Այս կարգավիճակով Ղազախստանը մնաց մինչև 1936թ։

    1933թվականին Ղազախստանի կոմկուսի առաջին քարտուղար է ընտրվում հայազգի խորհրդային և կուսակցական գործիչ Լևոն Միրզոյանը, կարճ ասաց՝ հանրապետության ամենաբարձր պաշտոնյան Լևոն Միրզոյանն էր Ղազախստանում։

    1936 թվականին Լևոն Միրզոյանի համառ և երկարատև ջանքերի ու քաղաքականության շնորհիվ ԽՄԿԿ քաղբյուրոն 1936 թ. համաձայնում է և որոշում է կայացնում Ղազախստանին շնորհել միութենական հանրապետության կարգավիճակ, որն էլ հետագայում հիմք հանդիսացավ ներկայիս անկախ Ղազախստանի անկախացման համար, որը տեղի ունեցավ 1991 թ. դեկտեմբերի 16-ին:

    Այսինքն, կարելի է ինչ-որ առումով պնդել, որ եթե չլիներ Լևոն Միրզոյանի գործոնը, Ղազախստանը միգուցե այսօր էլ լիներ Ռուսաստանի բազմաթիվ ինքնավար հանրապետություններից մեկը։

    Հ։Գ։1 Իհարկե, չպետք է բացառենք նաև, որ Լևոն Միրզոյանը պարզապես կատարում էր Խորհրդային Կոմունիստական կուսակցության բարձրագույն մարմնի հրահանգները։ Ի դեպ, մեկ նկատառում ևս, ադրբեջանական քարոզչամեքենայի <<ձեռքերը>> հասել են այստես ևս և Ղազախստանում Լևոն Միրզոյանին վարկաբեկող և նրա գործունեությունը պախարակող հոդվածներ և գրքեր են լույս տեսել։ Նույնիսկ նրա անունը կրող փողոց կար մայրաքաղաք Աստանայում, որը հետագայում 2014 թվականին վերանվանվեց Ղազախստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի առաջին նախագահ Քանիշ Սատպաևի անունով։

    Հ։Գ։2 Լևոն Միրզոյանի փաստը Ղազախստանում այս օրերին շահարկելը չգիտեմ ինչքանով կարող է մեղմացնել իրավիճակը, բայց սա պատմական փաստ է, և նրա՝ ղազախ ժողովրդի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված գործունեության մասին գրքեր կան հրատարակված»։

     


    Նման թեմաներ

    scroll to top