Գլխավոր ժամանց Ինչպես է առաջացել ամուսնու գլխին կոտոշ դնել արտահայտությունը

Ինչպես է առաջացել ամուսնու գլխին կոտոշ դնել արտահայտությունը

19
0

Շատ հաճախ կարելի  է լսել, որ ինչ-որ մեկի կինը ամուսնու գլխին կոտոշ է դրել: Սակայն քչերն են մտածել, թե  որտեղից է այդ արտահատությունն առաջացել:

Մի փոքր առասպել

Առաջին անգամ տղամարդու գլխին կոտոշներ է դրել Արտեմիսը: Միայն թե նա դա արել  է բառի բուն իմաստով: Հետաքրքրասեր Ակտեոնը որոշում է հետևել, թե ինչպես է գետում աստվածուհին մերկ լողանում: Արտեմիսին դա դուր չի  գալիս, և նա վերածում է  Ակտեոնին եղջերուի, որին պատառոտում են իր իսկ որսորդական շները:

Եղջյուրը՝ սեքսի խորհրդանշան

Հնում կարծում էին, որ կենդանիների կոտոշները պահում են իրենց մեջ կենսական ուժ, ինչպես նաև կոտոշ էին անվանում առնանդամը: Մի խոսքով, եթե տղամարդուն անվանում էին կոտոշավոր, ապա դա սովորական հաճոյախոսություն էր:

Դա հետո առաջացավ «կոտոշներ դնել» արտահայտությունը: Այսինքն՝ կինն ինչքան շատ  սիրեկաններ ուներ, այնքան նրա ամուսինը սեքսում անուժ  էր:

Կոտոշը փոխհատուցման նշան էր

Բյուզանդիայի կայսր Անդրոնիկոս Կոմնինոսը շարունակ ամուսնանում էր իր ենթակաների  կանանց հետ:  Որպես փոխհատուցում՝ նա լքված  ամուսիններին թույլ  էր տալիս որս անել  իր մեծ որսորդական անդաստաններում: Ի նշան որսի թույլտվության՝ այդ տղամարդկանց կալվածքի դարպասներին ամրացնում էին եղջերուի եղջյուր: Այնպես որ, այն ժամանակ կոտոշակիր լինելը նույնիսկ հեղինակություն էր: