Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ինչպես է դատավոր Ազարյանի ատենախոսության գրագողության ինֆորմացիան տարածվել

    Ինչպես է դատավոր Ազարյանի ատենախոսության գրագողության ինֆորմացիան տարածվել

    Ինչպես է դատավոր Ազարյանի ատենախոսության գրագողության ինֆորմացիան տարածվել
    Մայիս 27, 2019 14:23 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» հարցով ԱԺ կրթության հանձնաժողովի արտահերթ նիստին, անդրադառնալով դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության վերաբերյալ իր հայտարարությանը, նշեց, որ տեղեկությունն իրեն հայտնել է ինչ-որ քաղաքացի։

    Գոգյանը ներկայացրեց դեպքի նախապատմությունը՝ նշելով, որ ատենախոսության հարցով մի քաղաքացի եկել է ԲՈԿ անցած տարվա օգոստոս կամ սեպտեմբեր ամիսներին, և ասել, որ նա գիտի՝ այդ ատենախոսությունն արտագրված է ինչ-որ մեկից:

    «Տեղում նայեց, տեսավ, որ իսկապես արտագրություն կար, մեզանից տեղեկանք ուզեց, մենք չտվեցինք: Ասացինք, որ ոչ օֆիցիալ տեղեկություններ են,- պատմեց Գոգյանը՝ հավելելով։ – Ինֆորմացիան այնպես չէ, որ ԲՈԿ-ը միտումնավոր դուրս է տվել»։

    Սմբատ Գոգյանը շեշտեց, որ գիտությունն ու քաղաքականությունն իրարից պետք է ամբողջությամբ տարանջատված լինեն, քանի որ այս շաբաթվա ընթացքում մեղադրանք է ստացել, որ ինքը քաղաքական հետապնդում է իրականացնում նախկին համակարգի ներկայացուցչի դեմ:


    Նման թեմաներ

    scroll to top