Գլխավոր Լուրեր Ինչպես է Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգի գործընկերոջը սովորեցնում հայերեն ասել՝ «շնորհակալություն»

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգի գործընկերոջը սովորեցնում հայերեն ասել՝ «շնորհակալություն»

10
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ մեկնել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել  Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Նախ տեղի է ունեցել  երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է  ընդլայնված կազմով:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգի  գործընկերոջը սովորեցնում հայերեն ասել՝ «շնորհակալություն»:

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրվել է  ճաշ, որից հետո վարչապետը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի պատգամավորների հետ:

Այնուհետև վարչապետը մեկնել է Բրյուսել: Եվրոպական խորհրդի շենքում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը կտրվի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից: