Գլխավոր Լուրեր Ինչպես են երեխայի դեմքին բազմաթիվ քերծվածքներ հայտնվել. «Ինչուիկ»-ի տնօրենի պարզաբանումը

Ինչպես են երեխայի դեմքին բազմաթիվ քերծվածքներ հայտնվել. «Ինչուիկ»-ի տնօրենի պարզաբանումը

0
0

Ինչպես հաղորդել էինք, մայիսի 20-ին «դեմքի բազմաթիվ քերծված վերքեր» ախտորոշմամբ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա: Երեխան քերծվածքները ստացել է Երևանի Չարենցի փողոցում գործող «Ինչուիկ» մանկապարտեզում։

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Araratnews.am-ը կապ հաստատեց նախակրթարանի տնօրեն Արթուր Ավետիսյանի հետ, ով միջադեպից մանրամասներ հաղորդեց։

Տնօրենը նշեց, որ դեպքը տեղի  է ունեցել մայիսի 16-ին․ «2 տարեկան Մանեն ճանկռել է 1,5 տարեկան Դավիթին։ Ընդամենը այդքանը»։

Դիտարկմանը՝ 2 տարեկան Մանեն ինչպե՞ս է այդքան խոր ճանկռել, որ երեխան հայտնվել է հիվանդանոցում, Ավետիսյանն արձագանքեց. «Չէ հա, էդքան խորը չի եղել։ Խորի խնդիրը չի, ուղղակի տարել են հիվանդանոց, որ տեսնեն՝ ինֆեկցիա-բան չի՞ անցել։ Ինձ թվում է՝ դա է պատճառը»։

Իսկ հարցին, թե՝ դայակը որտե՞ղ է եղել, որ երեխան հասցրել է մյուսին վնասել, տնօրենը պատասխանեց․ «Դայակը 15 վայրկյանով գնացել է, որ խաղալիքներ բերի։ Ինչ որ եղել է, դա 15 վայրկյանում ա եղել»։

Մանկապարտեզի տնօրենը ոստիկանության գործողությունների մասին մանրամասներ չհաղորդեց՝ նշելով․ «Հիմա նյութեր են հավաքում, այսքանը»։

Մեզ հետաքրքրեց՝ արդյոք երեխան շարունակելո՞ւ է «Ինչուիկ» հաճախել, Ավետիսյանը պատասխանեց․ «Այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- նշելով, որ խոսել է երեխայի ծնողների հետ, նրա առողջական վիճակը նորմալ է՝ վերքերն արդեն լավացել են։

Նախակրթարանի տնօրենի կարծիքով՝ ծնողներն իրենցից բողոք չունեն։