Գլխավոր ժամանց Ինչպես պաշտպանել բանկային հաշիվները հեռախոսային հարձակումներից

Ինչպես պաշտպանել բանկային հաշիվները հեռախոսային հարձակումներից

4
0

Կիբերանվտանգության աշխատակիցները հեռախոսային ամենատարածված խարդախությունների ցուցակն են կազմել։

Ինչպես գրում է Lenta.ru-ն, ամենատարածվածը բանկային քարտի հետնամասում գտնվող CVV կոդը, ինչպես նաեւ ՍՄՍ հաղորդագրությամբ ուղարկված գաղտնաբառը հայտնելու պահանջն է։

Այդպիսի զանգին պատասխանելուց հետո խորհուրդ է տրվում անմիջապես ավարտել խոսակցությունը եւ այդ մասին հայտնել բանկի անվտանգության ծառայությանը՝ հայտնելով այն համարը, որից եկել է զանգը։

Խորհուրդ չի տրվում հավատալ այն զանգերին, որոնք իբր արվում են խարդախության գործողությունները բացահայտելու նպատակով, քանի որ, ինչպես նշվում է, նման դեպքերում հաշիվներն անմիջապես արգելափակվում են։

Եթե խոսելու ընթացքում կասկածներ են առաջանում, ավելի լավ է զրուցակցին խնդրել քիչ ուշ զանգահարել, ինչը հնարավորություն կտա ստուգել համարը համացանցում։

Խորհուրդ է տրվում զգուշանալ, եթե «բանկի աշխատակիցը» հեռախոսազանգի ժամանակ խուսափում է իր անունը, պաշտոնը եւ աշխատանքային համարը նշելուց։ Այդ դեպքում փորձագետները խորհուրդ են տալիս դարձյալ զանգահարել բանկ եւ ճշտել՝ իրենց աշխատակիցները փորձե՞լ են կապ հաստատել ձեզ հետ։

Խարդախությունների շարքում նաեւ հաճախորդին շտապեցնելու եւ հետեւանքներով վախեցնելու փորձերն են, ինչպես նաեւ այդ խոսակցության մասին ոչ մեկին չպատմելու խորհուրդը։