Գլխավոր Լուրեր Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար. սեմինար

Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար. սեմինար

6
0
«Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար » մեկամյա ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, Էրազմուս+ ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նվիրված է երիտասարդների շրջանում գործազրկության դեմ պայքարին, հատկապես խոցելի, աղքատ ընտանիքներից և սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների համար:Միջազգային փորձագետները և մասնագետները, ովքեր մշակել են այս ծրագիրը կսովորեցնեն և կվերապատրաստեն երիտասարդներին՝ հաղորդելով նրանց ձեռնարկատիրության, առաջնորդության հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև գաղտնիքներ, թե ինչպես սկսել իրենց փոքր բիզնեսը և ինչպես համապատասխանեցնել իրենց կրթությունը աշխատանքի շուկայի պահանջների հետ: Այս նպատակով՝ ծրագրին կմասնակցեն ընդհանուր առմամբ 8 պետությունների ներկայացուցիչներ, որտեղ գործազրկության տոկոսը Եվրոպայում ամենաբարձրն է։ Մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան, Պորտուգալիան և Ֆրանսիան (ԵՄ Ծրագրային երկրներից 5-ը) և Հայաստանը, Վրաստանը և Ուկրաինան (Արևելյան գործընկերության երկրներից 3-ը):
Ինչու՞ է այս ծրագիրը շատ կարևոր … Քանի որ երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակը մեծ խնդիր է հանդիսանում և նույնիսկ համար մեկ խնդիրներից մեկը (հատկապես մասնակից երկրներում), որի հետ բախվում են երիտասարդները այսօր Եվրոպայում: Խնդիր, որը պահանջում է լուծում: Համաշխարհային բանկի վիճակագրության համաձայն, Հունաստանում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը 47.4 % է: Այնտեղ գործազուրկ է յուրաքանչյուր երկրորդ երիտասարդը (մասնակից երկրների շարքում ամենաբարձր տոկոսն է կազմում ), երկրորդն է Իտալիան `36.6 % , երրորդը Հայաստանը` 35.1 %:
Ծրագիրը կիրագործվի 3 հիմնական փուլերով: Սեմինար, երիտասարդական փոխանակման ծրագիր և ամփոփում – արդյունքների գնահատում: Հայաստանում կանցկացվի սեմինարը և փոխանակման ծրագիրը: Ծրագրի գնահատման վերջին վերջին փուլը՝ ամփոփումը, կիրականացվի Ֆրանսիայում, 2019 թ. հոկտեմբերին:
Առաջին փուլը կիրականացվի Երևանում, Հայաստանում, կտևի 8 աշխատանքային օր, մարտի 30-ից մինչեւ ապրիլի 7-ը: Այս սեմինարին կմասնակցեն երիտասարդական առաջնորդներ, երիտասարդական աշխատողներ և 8 ՀԿ-ների ղեկավարներ: Յուրաքանչյուր 8 երկիր կներկայացնի գործազրկության, երիտասարդության ներգրավվման, առաջնորդության, ձեռներեցության թեմայով մասնագիտացած 3 պատվիրակներ: Աշխատանքային օրերի ընթացքում մասնագետները կքննարկեն յուրաքանչյուր մասնակից երկրի գործազրկության խնդիրը, յուրաքանչյուր երկիր-պատվիրակություն մանրամասն կներկայացնի իրենց երկրում առկա խնդիրները, ինչպես է իրենց երկիրը և կազմակերպությունը երիտասարդներին աջակցում: Կհրավիրվեն ձեռնարկատիրության ոլորտում մասնագիտացված պրոֆեսիոնալ փորձագետներ, որոնք իրենց գիտելիքները և փորձը կփոխանցեն երիտասարդ առաջնորդներին, որոնք էլ իրենց հերթին կօգնեն երիտասարդներին սկսել ստարտափ ծրագրեր:
Մեկ տարվա ծրագրի արդյունքում կպատրաստվեն էլեկտրոնային և տպագիր ուղեցույցեր «Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար»: Ուղեցույցը հասանելի է լինելու ր մասնակից երկրների պաշտոնական 8 լեզուներով, ինչպես նաև կգործի մասնագիտական կայք www.startupyoungpeople.com, որը կպարունակի բոլոր տեղեկությունները, նյութերը և փորձագետների կոնտակտները: Կստեղծվի նաև տեսաֆիլմ արդյունքների մասին: Այս ծրագիրը, անկասկած, կլինի մասնակից երկրների և փորձագետների միջև շարունակական համագործակցության սկիզբ, որի հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին Եվրոպայում:
Ծրագիրը համակարգող կազմակերպությունը «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն է: Կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թվականին Հայաստանում և իրականացնում է բազմաթիվ ծրագրեր տեղական և միջազգային մակարդակով: Կազմակերպության, նախագծերի և գործընկերների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀԿ-ի պաշտոնական կայքում `www.ec-bridges.com