Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    10°
    Home » Բլոգ » Ինչու՞ է աղմկում Շիրակի մարզի դատախազը. Գագիկ Համբարյան

    Ինչու՞ է աղմկում Շիրակի մարզի դատախազը. Գագիկ Համբարյան

    Ինչու՞ է աղմկում Շիրակի մարզի դատախազը. Գագիկ Համբարյան
    Հուլիս 24, 2018 13:42 Բլոգ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Շիրակի պետական համալսարանի դասախոս գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    Վերջին օրերին յուրօրինակ գերակտիվություն է դրսևորում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկը…Մի հեռուստատեսությունից մյուսը դեգերելով,մի ԶԼՄ-ից մյուսին հարցազրույց տալով` փորձում է տպավորություն ստեղծել, որ նա շատ ԱՆԿԱԽ և ԱՆԿԱՇԿԱՆԴ է գործում և պատժում է բոլոր հանցագործներին…
    Հարցազրույցներում Արթուր Դավթյանի սանիկը հատուկ հպարտությամբ անդրադառնում է Շիրակի պետհամալսարանին և անգիր արած հոդվածներն է մեջբերում՝ թե ինչ հանցագործություններ են նախնական “բացահայտվել” Շիրակի Մայր բուհում…Շատ ուրախ կլինեի կիսել պարոն Գաբրիելյանի հրճվանքը, եթե չլիներ մի շատ մեծ ԲԱՅՑ…Երբ 2017 թ-ի սեպտեմբերի 25-ին ես և Հ. Խորիկյանը բաց նամակ գրեցինք ՀՀ նախագահին և բացահայտեցինք ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի բազմաթիվ հանցագործությունները և անօրինականությունները, ինձ ընդամենը մեկ անգամ հեռախոսազանգով հրավիրեցին դատախազություն՝ բացատրություն տալու համար…Սակայն ես բացատրեցի դատախազի տեղակալին, որ առանց իմ բացատրության էլ նրանք ՊԱՐՏԱՎՈՐ են գործ հարուցել՝ մամուլում հրապարակված նյութերի հիման վրա…Դրանից հետո պարոն Գաբրիելյանը լռեց. լռեց մինչև իշխանափոխություն, երբ 2018 թ-ի մայիսի կեսերին իմ հրապարակումների հիման վրա քրեական գործ հարուցվեց… Իսկ այդ ընթացքում պարոն Գաբիելյանը պայքարում էր արդարության համար.շատ կարևոր գործերով էր զբաղված…Օրինակ՝ ԶԼՄ-ներից մեկի լրագրողի համացանցում արված գրառման հիման վրա ուղղակի հարձակվել էր Գյումրու քաղաքապետարանի վրա, որը հանդգնել էր չմաքրել ձյունը Վարդանանց հրապարակից… Իսկ երբ վերջինիս հարցնում էին ,թե ինչ ընթացքում է գտնվում ՇՊՀ-ում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ դասախոսների բարձրաձայնումների վերաբերյալ խնդիրները,պարոն Գաբրիելյանն առանց ամոթի,գրեթե միշտ,կրկնում էր նույն անգիր արված ֆրազը՝ “ուսումնասիրությունները շարունակվում են…”: Երևի տառ առ տառ էր կարդում… Իշխանափոխությունից հետո մտածում էինք,որ այդ “ուսումնասիրություններն” իրենց պտուղները տալու են…Բայց ավաղ…Ստիպված լինելով մեզանից բացատրություն վերցնել` իրավապահներն ամեն ինչ արեցին, որ գործ հարուցելու գործընթացը երկարաձգվի… Մեր բացատրություններից մեկ ամիս անց միայն պարոն Գաբրիելյանը մի թեթև հոդվածով գործ հարուցեց իր լավագույն ընկեր Սահակ Մինասյանի դեմ, ավելի ճիշտ գրադարանի տնօրենի դեմ…Դա այն դեպքում, երբ մեր բարձրաձայնած հարցերի հիման վրա առանց որևէ երկար-բարակ քննությունների կարելի էր տասնյակից ավել քրգործեր հարուցել…Սակայն ոչ…Պարոն Գաբրիելյանը և մյուս իրավապահները, ովքեր ժամանակին ՍԵՐՏ համագործակցել են Մինասյանի հետ,նույնիսկ իշխանափոխությունից հետո փորձում են ամեն կերպ պաշտպանել վերջինիս…Նրանց սերտ համագործակցության մասին ապացույցներից մեկն այն էր,որ պարոն Մինասյանին, երբ ասացի, որ դատախազություն էին ինձ հրավիրել, բացականչեց.”Ես դատախազության հետ խնդիր չունեմ…”: Ժամանակը ցույց տվեց,որ պարոն Մինասյանը ճիշտ էր…Դատախազը նրանից տարրական վախենում է… Օրինակ, ինձ հետաքրքրում է,թե ինչու՞ պարոն Գաբրիելյանը քրգործ չի հարուցել Մինասյանի դեմ այն բանի համար, որ իր լավ ընկերը ուսանողներին և նրանց ծնողներին խաբում է և մատուցում է այնպիսի կրթական ծրագրեր,որի իրավունքը ՇՊՀ-ն չունի՝ կեղծելով լիցենզիաներրը և զբաղվելով ապօրինի ձեռներեցությամբ…Այդ փաստը պարզելու համար անհրաժեշտ է ընդամենը 5 րոպե….Կամ ինչու՞ պարոն Գաբրիելյանը չի հարուցում քրգործեր արհկոմի ֆինանսների պահով, երբ երկու տարի է ՇՊՀ արհկոմի ղեկավարն իր հաշվետվություն կոչվածի հետ չի ներկայացնում ծախսերի վերաբերյալ ապացույցներ՝ՀԴՄ կտրոնները և հաշիվ-ապրանքագրերը…Վերջին խայտառակ դեպքը կապված է ուսանողական միջոցառումների ֆինանսավորման հետ, երբ հենց ռեկտորի ՊԿ-ն փաստաթուղթ է տրամադրում, որ մոտ 4 միլիոն դրամի ֆինանսավորում է եղել,իսկ երբ պահանջում են այդ ֆինանսների ծախսերի ապացույցները մի այլ փաստաթուղթով նույն անձը պատասխանում է, որ որևէ միջոցառում ՇՊՀ բյուջեից չի ֆինանսավորվել…Ինչու՞ Գաբրիելյան Կարենը պատասխանատվության չի ենթարկում Մինասյանին նախատեսված 1,5 միլիոն դրամի փոխարեն ՀՀԿ-ի կողմից վերահսկվող Երիտասարդական հիմնադրամին 6 միլիոն դրամ փոխանցելու համար…Ո՞վ է թույլ տվել նրան ՇՊՀ-ի գումարները վատնել…Դատախազ Գաբրիելյանին նաև չի հուզում այն փաստը, որ իր ընկերոջ՝ վատահամբավ Սահակ Մինասյանի կողմից բուհի դահլիճի և բուֆետի վրա ծախսված բարձրաձայնած թվերը և ԿԳՆ-ի հաշվետվության մեջ բերված տվյալների միջև ահռելի տարբերություն կա…Խայտառակություն էր նաև այն, թե ինչ էր բացահայտել ՊԵԿ-ը ՇՊՀ-ում և դատախազության մինչև հիմա պահպանվող լռությունը…Շիրակի մարզի դատախազի համար նորմալ երևույթ է՞, որ ՇՊՀ-ին կից Մինասյան Սահակը բացում է բուլկու և կարկանդակի ապօրինի արտադրամաս,որի մասին բարձրաձայնել են նաև բուհի գլխավոր հաշվապահը և ֆինանսիստը…Զավեշտն այն է, որ 3 միլիոն 733 հազար դրամ է ծախսել, որ, ինչպես նա է ասում, 3000 մարդու կերակրելու համար արտադրի 2 միլիոն 400 հազար դրամի բուլկի և կարկանդակ( բացասական սալդոն կազմել է 1 միլիոն 333 հազար դրամ)…Սա ընդամենը Մինասյանի գործած անօրինականությունների մի քանի, թեթև օրինակներն են, որոնք բացահայտված են և երկար-բարակ հետաքննություն անցկացնել այդտեղ պետք չէ… Պարոն դատախազ, Ձեր ընկերը հեռացավ 242 միլոն 273 հազար դրամ պարտքով` փոշիացնելով բուհի բյուջեն:
    Հիմա արդեն պարզ է, թե ինչով է պայմանավորված Շիրակի մարզի դատախազի աղմկահարույց ակտիվությունը՝ տպավորություն է ստեղծում, որ շատ ակտիվ պայքարում է անօրինականությունների դեմ և գումարներ է վերադարձնում պետբյուջե, որն, իմ կարծիքով, իրականությանը չի համապատասխանում, քանի որ, մանր գործեր բացահայտելով, պարոն Գաբրիելյանը ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ անտեսում է խոշոր հանցագործությունները, որոնց հեղինակներից մեկն իր լավագույն ընկեր Սահակ Մինասյանն է…
    ՀՀ Գլխավոր դատախազը լավ կլինի շատ արագ արձագանքի իր սանիկի այս տարօրինակ գործունեությանը…
    Հ.Գ.Խորհուրդ կտամ Կարեն Գաբրիելյանին հարցազրույցներ այսուհետ չտալ, քանի որ դա նրա մոտ շատ վատ է ստացվում…

    Նման թեմաներ

    scroll to top