Երկուշաբթի , 27 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ինչո՞ւ հենց հիմա․․․

    Ինչո՞ւ հենց հիմա․․․

    Ինչո՞ւ հենց հիմա․․․
    Մարտ 15, 2019 14:18 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հասարակական գործիչ Վահագն Չախալյանը  գրում է.

    Կցանկանայի հայտնել իմ տեսակետն ու դիրքորոշումը վերջերս Ռուբեն Վարդանյանի անձի և գործունեության շուրջ տարածված մեղադրանքների, զրպարտությունների, քննադատությունների և ուղղակի իրականությունը խեղաթյուրելու և մանիպուլացնելու մասին։

    Որոշ ուժեր փորձում են ապականել արժանավոր, բարեխիղճ ու պետականության զգացում ունեցող գործարար-բարերարին։ Այս ամենն ուղղակի հակաքարոզչություն է, հեղինակազրկելու ու վարկաբեկելու ևս մեկ առիթ։

    Բավական է ընդամենը հիշել և գնահատել այն ամենն, ինչ արել է Հայության համար Ռուբեն Վարդանյանը՝

    • կառուցել և վերակառուցել է Տաթևի համալիրը, ժամանակակից ճոպանուղին, որով այսօր հիանում են հազարավոր զբոսաշրջիկներ,

    • տարիներ շարունակ հսկայական ֆինանսական աջակցութուն է ցույց տվել Հայաստանին և Արցախին տարբեր ոլորտներում, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում,

    • Հայության զարգացմանը նպաստող բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ է կյանքի կոչել,

    Իհարկե, այսքանով Ռուբեն Վարդանյանի ծառայությունները մայր հայրենիքին չեն ավարտվել․․․

    Ընդամենը կասեմ մի բան․ մենք՝ հայերս, պետք է գնահատենք նման Հայերին։ Այն հայերին, ովքեր իրենց տեսակով ստեղծարար են, Հայրենասեր ու Հայրենանվեր․․․

    Իսկ վերջում մեկ հարց՝ Ինչո՞ւ հենց հիմա․․․


    Նման թեմաներ

    scroll to top