Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    20°
    Home » Լուրեր » Ինչու ԱՄՆ-ը օդ բարձրացրեց «վերջին դատաստանի օրվա» ինքնաթիռը

    Ինչու ԱՄՆ-ը օդ բարձրացրեց «վերջին դատաստանի օրվա» ինքնաթիռը

    Ինչու ԱՄՆ-ը օդ բարձրացրեց «վերջին դատաստանի օրվա» ինքնաթիռը
    Ապրիլ 13, 2018 13:55 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Boeing E-4B Nightwatch օդանավի թռիչքը, որը հայտնի է որպես «վերջին դատաստանի օրվա ինքնաթիռ», քաղաքական շոուի տարր է: Այսկերպ ԱՄՆ-ը փորձում է հերթական անգամ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. այս կարծիքին է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Եգորչենկոն:

    «ԱՄՆ-ն անկասկած խաղում է նյարդերի վրա: Որովհետև ոչ ոք չի ասում, որ «վերջին դատաստանի օրվա» ինքնաթիռը 30 տարի կանգնած է եղել և ոչ մի անգամ օդ չի բարձրացել: Կարևոր է, որ նրանք տեղեկատվական դաշտ նետեին, որ ինքնաթիռը օդ է բարձրացել: Հնարավոր է` այն երեկ էլ է թռել, երեկ չէ առաջին օրն էլ: Սա շոու է մաքուր տեսքով»,- նկատել է փորձագետը Звезда հեռուստաալիքի եթերում:

    Հիշեցնենք, որ ավելի վաղ CivMilAir հեռուստաալիքը, որ մասնագիտացած է օդանավերի տեղաշարժերին հետևելու մեջ, հաղորդել էր, որ Boeing E-4B Nightwatch ինքնաթիռն օդ էր բարձրացել ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում: Այդ օդանավը մասշտաբային հակամարտության կամ այլ արտակարգ իրավիճակի դեպքում դառնում է ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության օդային հրամանատարական կետը, եթե կառավարման վերգետնյա համակարգերը ոչնչացված լինեն:

    ԱՄՆ-ն ունի ընդամենը 10 նման օդանավ, որոնցից 4-ը շուրջօրյա պատրաստ են թռիչքի:

    «Վերջին դատաստանի օրվա» օդանավի թռիչքի մասին հաղորդումը հաջորդեց անմիջապես այն բանին, երբ ԱՄՆ-ի  նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում անընդմեջ երկու հաղորդագրություն հրապարակեց, որոնցում նա նախ սպառնում էր Սիրիային հրթիռներով խոցել, ապա խոսում սպառազինությունների մրցավազքի դադարեցման մասին:

    Նման թեմաներ

    scroll to top