Չորեքշաբթի , 26 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ինչու ԲՀԿ-ն ներկա չի եղել կարևոր քննարկմանը. «Ժողովուրդ»

    Ինչու ԲՀԿ-ն ներկա չի եղել կարևոր քննարկմանը. «Ժողովուրդ»

    Ինչու ԲՀԿ-ն ներկա չի եղել կարևոր քննարկմանը. «Ժողովուրդ»
    Հունիս 12, 2019 9:57 Լուրեր, Մամուլ, Քաղաքական A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է.

    «Ընթացիկ տարվա մարտի 6-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրել էր ընտրական բարեփոխումների շուրջ քննարկումների: Այդ հայտարարությունից 3 ամիս է անցել, սակայն այս ընթացքում անգամ չի ձևավորվել պաշտոնական աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքներով:

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հանգստյան օրերին մի քննարկում է եղել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թեմայով, որը կազմակերպած է եղել Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը: Մենք տեղեկացանք, սակայն, որ երկու օր տևած քննարկումներին մասնակցել են միայն իշխող ուժի պատգամավորները և Կարեն Սիմոնյանը` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից: ԲՀԿ-ից որևէ ներկայացուցիչ չի եղել հանդիպմանը. թերևս նրանք զբաղված են եղել Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններով»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top