Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Ինչու է Անահիտ Կիրակոսյանը հեռացել Women’s Club-ից

    Ինչու է Անահիտ Կիրակոսյանը հեռացել Women’s Club-ից

    Ինչու է Անահիտ Կիրակոսյանը հեռացել Women’s Club-ից
    Հուլիս 15, 2019 12:47 editorial, Լուրեր, Շոու-բիզ A+ / A-

    «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Women’s Club նախագծում Անահիտ Կիրակոսյանն այլևս հանդես չի գա: Դերասանուհին հեռացել է նախագծից, քանի որ զբաղվածությունը մեծ է եղել և չի հասցրել համատեղել: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Կիրակոսյանը:

    «Ես մեծ ընտանիք ունեմ, 4 երեխա եմ մեծացնում և այլևս չեմ հասցնում իմ առօրյան կազմակերպել: Ակումբի իմ ընկերներին մաղթում եմ բեղուն աշխատանք: Ինքս Շանթ Հ/Ը-ից չեմ հեռանում, շարունակելու եմ վարել «Առավոտը շանթում» նախագիծը, վստահ եմ, հետագայում էլ նոր նախագծեր կլինեն, որոնց մասնակցություն կունենամ»,- ասաց Անահիտ Կիրակոսյանը:

    Հիշեցնենք, որ Անահիտ Կիրակոսյանը մեկ տարի է հանդես էր գալիս «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Women’s Club նախագծում, որտեղ հասցրել էր սիրելի դառնալ հեռուստադիտողի համար:

     


    Նման թեմաներ

    scroll to top