Գլխավոր Լուրեր Ինչու է Արարատ Միրզոյանը մեկնում ԱՄՆ. «Ժամանակ»

Ինչու է Արարատ Միրզոյանը մեկնում ԱՄՆ. «Ժամանակ»

8
0

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կիրակի մեկնելու է Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ: Նախատեսված է հանդիպում Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ ՄըքՔոնելի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:

Միրզոյանը կարող է ասել, որ սա չափազանց կարևոր այց է, իսկ այցից հետո խոսել դրա օգտակարության և արդյունավետության մասին, սակայն ի սկզբանե պարզ է, որ նման այցերը ավելի շատ տուրիստական են և Հայաստանի համար որևէ գործառնական նշանակություն չունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: