Կիրակի , 27 Մայիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    15°
    Home » Լուրեր » Ինչու է աշխարհը հիացել Իլոն Մասկի հրթիռի արձակումից (տեսանյութ)

    Ինչու է աշխարհը հիացել Իլոն Մասկի հրթիռի արձակումից (տեսանյութ)

    Ինչու է աշխարհը հիացել Իլոն Մասկի հրթիռի արձակումից (տեսանյութ)
    Փետրվար 7, 2018 17:02 Լուրեր, Միջազգային, Տեսանյութ A+ / A-

    Դեպի Մարս թռչող կարմիր Tesla ավտոմեքենան «Don’t Panic» մակագրությամբ եւ սկաֆանդրով մանեկեն. Իլոն Մասկը հենց այնպես չի Falcon Heavy գերծանր հրթիռի թռիչքը վերածել շոուի, դրանով նա իրականությանն է մոտեցնում դեպի Մարս թռչելու երազանքը։

    Falcon Heavy-ն վերջին 45 տարիների ընթացքում արձակված ամենահզոր հրթիռն է։ Այն հնարավորություն ունի բարձրացնելու մինչեւ 64 տոննա ծանրության բեռ, եւ նրա արձակումը համեմատած մյուսների հետ՝ ավելի էժան է։

    Այժմ Մասկը հրթիռ է ստեղծում, որը կգերազանցի գոյություն ունեցողներին. դրա աշխատանքային անվանումն է BFR (Big Fucking Rocket). BFR կօգտագործվի ոչ միայն հրթիռների արձակման ժամանակ, այն նաեւ Լուսնի եւ Մարսի վրա ճամփորդությունների ժամանակ։ Մասկը խոստանում է մարդկանց Մարս տանել 2024 թվականին։

    Իլոն Մասկը հրթիռի արձակումը վերածեց գեղեցիկ շոուի։ Սովորաբար նոր հրթիռի փորձարկումների ժամանակ որպես օգտակար բեռ հրթիռին կցում են բետոնե կամ երկաթե բլոկներ. «Դա շատ տխուր է»,- հայտարարել էր Մասկը։

    Տիեզերական «սրվակում» թռել էր նրա Tesla Roadster սպորտային ավտոմեքենան, ղեկին՝ սկաֆանդրով մանեկենը։ Մեքենայի վրա գրված էր ”Don’t Panic”, հնչում է Դեվիդ Բոուի  Space Oddity երգը։

    Հրթիռի «ճամփորդության» անիմացիոն տարբերակը

    Տիեզերքից՝ ուղիղ հեռարձակում

    Հրթիռի արձակման պահը

    Նման թեմաներ

    scroll to top