Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.78   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 571.80   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 490.22   
  •  GBP   Առք` 629.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 643.45   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 180.72   
outputra5huxgif
Rain
Home » Լուրեր » Ինչու է փակվել բոլշևիկյան բռնաճնշումների մասին ցուցահանդեսը (տեսանյութ)

Ինչու է փակվել բոլշևիկյան բռնաճնշումների մասին ցուցահանդեսը (տեսանյութ)

Սեպտեմբեր 14, 2017 12:23 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

Օգոստոսի 4-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացված «Խավարում» խորագրով ցուցահանդեսը պետք է շարունակվեր մինչեւ ուշ աշուն: Սակայն օգոստոսի վերջին մշակույթի նախարարության պահանջով բոլշեւիկյան բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդեսը փակվեց:

Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը հայտարարել էր, թե  ցուցադրության 22 օրերի ընթացքում որեւէ խնդիր չի եղել: Ամեն ինչ սկսվել է «ահաբեկչական» զանգից հետո, երբ թանգարան է զանգահարել մի տղամարդ ու տնօրենին սպառնացել, որից հետո նախարարությունը ցուցադրությունը արգելելու որոշում է կայացրել:

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեցին, թե ինչո՛ւ եւ ի՛նչ պատճառներով է նախարարությունը հրահանգել փակել ցուցահանդեսը:  Նա ասաց, թե ցուցադրությունը համաձայնեցված չի եղել նախարարության հետ: Ի դեպ, Ամիրյանը նեղսրտեց,  երբ լրագրողներից մեկը նկատեց, թե կարծես թե այս ամենը վերադարձ է ստալինյան տարիներին:

Նշենք, որ այս տարի լրանում է Հոկտեմբերյան բոլշևիկյան հեղափոխության 100-րդ տարին, ինչպես նաև ստալինյան բռնաճնշումների 80-րդ տարին: Ցուցադրության ժամանակ ներկայացված են եղել հայ բոլշևիկներ Միկոյանի, Կասյանի և այլոց մասին տեղեկություններ, թե ինչպես են նրանք գնդակահարության հրահանգներ տվել, Հայաստանից գաղտնի տեղեկություններ տրամադրել ռուսներին ու թուրքերին: Նրանք հանդես են եկել Հայաստանի պարտության օգտին՝ հանուն Թուրքիայի` Մոսկվային առաջարկել գնդակահարել հազարավոր հայերի:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

122488199673267500288781848048447njpg
scroll to top