Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » editorial » Ինչու է Շանթ Հարությունյանը հրաժարվել պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց

    Ինչու է Շանթ Հարությունյանը հրաժարվել պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց

    Ինչու է Շանթ Հարությունյանը հրաժարվել պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց
    Մայիս 12, 2018 12:22 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Շանթ Հարությունյանի և մյուսների» գործով անցնող Արցախյան պատերազմի մասնակից Վահե Մկրտչյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել «Կոշ» քրեակատարողական հիմնարկից: Իսկ Շանթ Հարությունյանը հրաժարվում է պայմանական վաղաժամ ազատ արձակվելուց: Այս մասին Araratnews.am-ի  հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:

    «Շանթ Հարությունյանը բազմիցս, Սերժ Սարգսյանի ժամանակներից սկսած, երբ իշխանության էր Սերժ Սարգսյանը, մերժել է պայմանական  վաղաժամ ազատ արձակվելու հնարավորությունը, քանի որ Շանթ Հարությունյանը հանցագործություն չի կատարել, նա մեղք չունի, եւ նրան պետք է արդարացման դատավճռով ազատ արձակեն դատարանի դահլիճից»,- ասաց Շահեն Հարությունյանը, հավելելով, որ կամ այդ պարագայում հայրը ազատ կարձակվի կամ պատժաչափը կրելուց հետո միայն:

    Շանթ Հարությունյանը հրաժարվել է նաեւ համաներմամբ ազատ արձակվելուց:

    Հիշեցնենք, որ 2013 թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների» երթի մասնակից 14 քաղաքացիներից 12-ը դատապարտվել էին մեկուկեսից մինչև 7 տարի ժամկետով ազատազրկման։ Նրանց մեծ մասն արդեն ազատության մեջ է՝ հիմնականում պայմանական վաղաժամկետ ազատմամբ։ Դեռ բանտում են Շանթ Հարությունյանը, Լիպարիտ Պետրոսյանն ու Վարդան Վարդանյանը:

    scroll to top