Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ինչու է «ուզում» պատգամավորական մանդատը վայր դնել Տիգրան Ուրիխանյանը. «Ժամանակ»

    Ինչու է «ուզում» պատգամավորական մանդատը վայր դնել Տիգրան Ուրիխանյանը. «Ժամանակ»

    Ինչու է «ուզում» պատգամավորական մանդատը վայր դնել Տիգրան Ուրիխանյանը. «Ժամանակ»
    Հունիս 15, 2019 9:44 Լուրեր, Մամուլ, Քաղաքական A+ / A-

    «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իբրև թե վայր է դնում իր մանդատը և դադարեցնում է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իր հաղորդաշարը: Սրա պատճառը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ կոնֆլիկտն է:

    Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը տեղեկացել է, որ Ուրիխանյանը կապեր է հաստատել Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմակիցների հետ և պատրաստակամություն հայտնել աջակցել նրանց, ինչին ի պատասխան Ծառուկյանը պահանջել է, որ նա վայր դնի մանդատը: Բայց Ուրիխանյանը ոչ մի կերպ չի հրաժարվի պատգամավորական մանդատից:

    Շատերի համոզմամբ՝ հիմա նա «Ֆեյսբուքում» կազմակերպում է աջակցության ակցիա, որպեսզի հազարավոր մարդիկ իրեն խնդրեն վայր չդնել մանդատը։ Ինքն էլ դա ներկայացնի Ծառուկյանին՝ ցույց տալու համար, թե որքան կարևոր է նրա ղեկավարած խմբակցությունում։»

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

     


    Նման թեմաներ

    scroll to top