Գլխավոր ժամանց Ինչու են անձրևից առաջ թռչունները ցածր թռչում

Ինչու են անձրևից առաջ թռչունները ցածր թռչում

11
0

Ծիծեռնակները ամենագեղեցիկ թռչուններից են: Վաղնջական ժամանակներից հետևելով նրանց՝  մարդիկ նկատել են. եթե ծիծեռնակները սկսել են ցածր թռչել, նշանակում է՝ շուտով անձրև կլինի:

Ո՞րն է դրա պատճառը. պատասխանը պարզ է և վերաբերում է ֆիզիկայի ասպարեզին: Բանն այն է, որ անձրևից կամ մռայլ եղանակից առաջ օդում խոնավությունը բարձրանում է, ինչի հետևանքով մլակների և մյուս միջատների թևիկները թռչելիս ծածկվում են ջրի կաթիլներով և սովորականից ծանր դառնում:

Այդ պատճառով միջատները չեն կարողանում թևերը ակտիվ թափահարել, գումարած՝ ավելանում է նրանց զանգվածը, և նրանք սկսում են ավելի ցած թռչել: Իսկ ծիծեռնակներն իրենց թռիչքի ընթացքում ոչ միայն հիանում են նրանցով, այլև  սնվում են, կեր հայթայթում իրենց ձագերի համար, ինչի համար նրանք նույնպես ցած  են իջնում՝ հետևելով միջատներին:

Եթե մարդու աչքը կարողանա տարբերել թռչող միջատներին, ապա  ակնհայտ  կլինի, թե ինչու են ծիծեռնակները անձրևից առաջ ցածր թռչում: Ֆիզիկայի օրենքները գործում են միշտ՝ ծանրության ուժը կախված է մարմնի  զանգվածից: