Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ինչու են ԲԴԽ անդամները հրաժարականներ տալիս. «Ժողովուրդ»

    Ինչու են ԲԴԽ անդամները հրաժարականներ տալիս. «Ժողովուրդ»

    Ինչու են ԲԴԽ անդամները հրաժարականներ տալիս. «Ժողովուրդ»
    Հունիս 15, 2019 9:11 Լուրեր, Մամուլ, Քաղաքական A+ / A-

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 20-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի մասին հայտարարությունից հետո, Բարձրագույն դատական խորհրդում սկսվեց հրաժարականների շարքը:

    Մասնավորապես, մայիսի 24-ից մինչև այժմ հրաժարական են տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, անդամներ Գևորգ Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը և Արմեն Բեկթաշյանը:

    Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի գրեթե բոլոր անդամները հրաժարականներ են տալու, և այս ամենն իրականում խորը արմատներ ունի:

    Մեր տեղեկություններով՝ իշխանությունները ԲԴԽ անդամներին հասկացրել են, որ վարչապետի հիշատակած դատավորների վեթինգի գործընթացը պետք է իրականացնի կա´մ Բարձրագույն դատական խորհուրդը, կա´մ այլ հանձնաժողով կստեղծեն:

    Իսկ մինչ այդ ասվել է, որ լավ կլինի՝ ԲԴԽ բոլոր անդամները հրաժարական տան և գնան: Այս պահին ԲԴԽ 10 անդամներից արդեն 5-ը հրաժարական են տվել»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top