Գլխավոր Լուրեր Ինչու մինչև հիմա ՌԴ դեսպանը չի կանչվել ԱԳՆ

Ինչու մինչև հիմա ՌԴ դեսպանը չի կանչվել ԱԳՆ

3
0

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում արտաքին գործերի փոխնախարարին հարց ուղղվեց՝  ինչու ռուս դեսպանին մինչև հիմա չեն կանչել ԱԳՆ բացատրությունների համար, ինչին Գրիգոր Հովհաննիսյանը պարզաբանեց, որ ոչ մի սխալ բան տեղի չի ունեցել.

«Դիվանագիտական արարողակարգի նորմերի շրջանակներում դեսպանը որևէ սխալ արարք չի գործել, այն չի կարող դատապարտելի ու հատուկ քննարկման առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից։ Նույնիսկ քննության շրջանակներում մենք կտրուկ առարկություններ չենք կարող անել»,- նշեց փոխնախարարը։

Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանն արտահայտեց սեփական տեսակետը՝ հայտարարելով, որ «հանդիպումը տարօրինակ է և արժանի չէ ողջունվելու»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպում էր ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։