Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Ինչու փոխվեց Արցախի հարցում Ստեփան Գրիգորյանի դիրքորոշումը. հարցազրույց

    Ինչու փոխվեց Արցախի հարցում Ստեփան Գրիգորյանի դիրքորոշումը. հարցազրույց

    Ինչու փոխվեց Արցախի հարցում Ստեփան Գրիգորյանի դիրքորոշումը. հարցազրույց
    Դեկտեմբեր 5, 2018 17:38 Լուրեր, Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ, Քաղաքական A+ / A-

    Հարցազրույց քաղաքագետ, «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանի հետ:

    Երևան Տոնավաճառ

    Պարո՛ն Գրիգորյան, այսօր արդեն քարոզարշավի 10-րդ օրն է, ինչպե՞ս եք գնահատում Ձեր քարոզարշավը, ինչպե՞ս այն անցկացրեցիք այս օրերին:

    «Սասնա ծռեր» կուսակցությունը բավականին ակտիվ է անցկացնում քարոզարշավը, քանի որ մեր թիմը բավականին մեծ է, ինտելեկտուալների թիվն էլ շատ է, մենք բաժանվեցինք խմբերի ու հասցրեցինք բավականին շատ մարզերում լինել: Վաղը Լոռին վերջին մարզն է, որտեղ պետք է լինենք: Մարզերում հանդիպումներ ունեցանք, լինում էր, որ մարդկանց թիվը մեծ էր լինում՝ 100-300 հոգի, լինում էր ավելի քիչ՝ 20-50, բայց գլխավորն այն է, որ մարդիկ իրենց ոտքով գալիս էին, դա արհեստական չէր, դա նշանակում է, որ արձագանքը բավականին լավ է: Նաև լրատվամիջոցներով շատ ակտիվ ելույթներ եղան, և արձագանքը, որ եղավ, ցույց է տալիս, որ, այո՛, «Սասնա ծռերը» շատ հավանական է, որ լուրջ արդյունք ցուցաբերեն:

    Ընդհանուր առմամբ քարոզարշավից Ձեր սպասելիքներն արդարացա՞ն:

    Ընդհանուր առմամբ, այո՛, արդարանում են: Օրինակ՝ երբ մենք գյուղեր ենք գնում՝ հյուսիսում, արևելքում թե արևմուտքում, այնտեղ սպասում են մեզ: Սա ինքնըստինքյան շատ բանի մասին է խոսում: Այս իմաստով ակնհայտ երևացող բաներ կան: Մի բան է ելույթ ունենալ, ինչ-որ հոդված գրել, մի բան է, որ դու մարդկանց հետ հանդիպում ես, գալիս են քեզ հետ հանդիպելու, խոսելու, կարծում եմ, դրանից էլ կարելի է եզրակացություն անել, որ «Սասնա ծռերը» իրոք լուրջ հայտ են ներկայացնում:

    Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը, որքա՞ն քվե կունենաք:

    Կարծում եմ՝ անսպասելի բաներ կարող են լինել, օրինակ՝ «Սասնա ծռերը» ոչ թե կարող են 6-7 տոկոս ստանալ, այլ 10 կամ 12 տոկոս: Երկրորդ՝ պարզ է «Իմ քայլը» դաշինքը կանցնի, շատ հավանական է՝ մեծամասնություն կունենա՝ 50 տոկոսից ավելի: Նաև անսպասելիորեն կարող են  նոր ուժերից «Քաղաքացու որոշումը» բավականին շատ ձայներ ստանալ, որովհետև կարողացան ներկայանալ հասարակությանը և շանսեր ունեն:

    Պարզ է՝ նախկինները՝ հանրապետականները, կփորձեն տարբեր մեթոդներով ձայներ հավաքել: Չգիտեմ՝ դա կաշա՞ռք կլինի, թե՞ ուրիշ բան, բայց քանի որ հրապարակային հանդիպումներ իրենք չեն անում, դժվար է գնահատական տալ:

    Խախտումների մասին ահազանգեր Դուք ստացե՞լ եք:

    Այո՛, և մենք բարձրաձայնել ենք այդ մասին, որին ի պատասխան դատախազությունը հայտարարություն է արել: Մենք ահազանգել ենք, որ երկու մարզերում՝ Գյումրիում և Կոտայքում, մարդիկ մոտեցել են մեզ և ասել են փող բաժանելու մասին: Դժբախտաբար, այդ մարդիկ վախենում են իրենց անուններն ասել կամ ասել՝ ո՛ր ուժերն են այդպիսի բան անում:

    Բարձր ենք գնահատում, որ դատախազությունն արձագանքեց, որովհետև պաշտոնական մակարդակով արձագանքը հսկիչ մեխանիզմ է այս տեսակ անօրինական գործողությունների համար: Սրա վերաբերյալ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն եմ բարձր գնահատում:

    Հիմնականում ի՞նչ խնդիրների մասին են բարձրաձայնում:

    Տարբեր տեղերում տարբեր հարցեր են բարձրացվում, օրինակ՝ մենք երեկ եղանք Սևանի ավազանում, մարդիկ նաև Սևանի հետ կապված հարցեր էին բարձրացնում, ձկնորսության վերաբերյալ, որովհետև դրանով են ապրում: Առաջին եռյակի մեջ մտնում են սոցիալական հարցերը, Ղարաբաղի հարցը և արտաքին հարաբերությունների մասին հարցը:

    Արցախի մասին ասացիք. Դուք նախկինում այլ կարծիք ունեիք Արցախի հարցի մասին և խոսել եք զիջումների մասին, բայց հիմա բացառում եք զիջումները, տարածքների հանձնումը ցանկացած պարագայում: Ինչո՞ւ փոխվեց Ձեր կարծիքը:

    Իրոք, ես Արցախի հարցում ունեի կարծիք, և Մադրիդյան սկզբունքներն էլ, դա շատ կարևոր ժամանակահատված էր, որը Հայաստանին հնարավորություն էր տալիս և՛ ժամանակ շահել, և՛ բանակցությունների մասնակցել, և՛ ներկայանալ միջազգային հանրությանը: Շատերը, դժբախտաբար, չեն հետևում, որ շատ բաներ փոխվեցին, դինամիկ չեն, չեն արձագանքում փոփոխություններին: Փոփոխվեց աշխարհը, շատ լուրջ փոփոխվեց, այսօր տարածքային ամբողջականությունը գլխավոր թեզ չէ աշխարհում, այսօր աշխարհը հրաժարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղած խաղի կանոններից: Տեսնում ենք՝ ի՛նչ է անում նախագահ Թրամփը, նախագահ Պուտինը, ով նույնիսկ գրավեց Ղրիմը, հիմա կտրում է Ուկրաինան Ազովի ծովից:

    Բավականին լուրջ քայլեր է անում ԱՄՆ-ը՝ վերանայելով, օրինակ՝ իրենց մասնակցությունը ՄԱԿ-ում, ՄԱԿ-ի առանձին ինստիտուտներում: Դրանց պետք է հետևել, Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից, շատերը չեն հասկանում, թե դա ի՛նչ է նշանակում: Դա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան վերանայում է խաղի կանոնները, որոնք կային Երկրորդ համաշխարհայինից հետո: Եվ այդ ամենը ցույց է տալիս, որ մենք ավելի մոտենում ենք Վիլսոնյան Հայաստանին, այն ժամանակվա կոնցեպցիաներին, և գերտերություններն ասում են՝ այո՛, պետք է բաժանել, վերաբաժանել,  նոր սահմաններ գծել, և մենք պետք է այս ամենին արձագանքենք հենց նրանով, որ մենք ունենք նաև պահանջատիրական այդ բաղադրիչը, որը շատ կարևոր է: Ադրբեջանը հրաժարվում է Մադրիդյան սկզբունքներից, ի՞նչ իմաստ ունի խոսել այդ մասին:

    Բայց առաջ էլ էր հրաժարվում:

    Ո՛չ, մինչև 2012 թվականը իրենք Մադրիդյան սկզբունքների շրջանակում պայքարում էին, որ իրենցն առաջ գնա, բայց չէին հրաժարվում, հիմա ընդհանրապես բանակցություններ չկան: Շատերը, որ ասում էին՝ թող կարծիքը չփոխեր, ուղղակի չգիտեն իրականությունը, որ այսօր բանակցային պրոցես չկա:

    Իսկ 2012 թվականից առաջ կա՞ր բանակցային պրոցես:

    Միանշանակ կար: Վատ, շատ պրոբլեմատիկ, բայց միանշանակ կար պրոցես, և, այո՛, Ադրբեջանը կոշտ էր, բայց իրենք բանակցում էին մեզ հետ: Ե՞րբ դադարեց պրոցեսը…  2012 թվականից, երբ իրենք սկսեցին ասել՝ վե՛րջ, զորքերը դուրս բերեք ու վե՛րջ: Երբ այդպիսի բան են ասում, շարունակել նույն քաղաքականությունը, ինչ առաջ, հանցագործություն է: Իսկ այն մարդիկ, ովքեր դա չեն հասկանում, ավելի լավ է չխոսեն:

    Այնուամենայնիվ մենք և՛ այն ժամանակ, և՛ այսօր սահմանային լարվածություն ունենք:

    Դժբախտաբար վաղն էլ կունենանք, բայց գիտե՞ք ո՛րն  է տարբերությունը՝ նախկինում Ադրբեջանի ռազմավարական ստրատեգիայում գրված չէր, որ Երևանը պետք է գրավեն, դա եղավ վերջին տարիներին: Նախկինում Ալիևը չէր ասում Զանգեզուրն ու Երևանը մերն են:

    Պարո՛ն Գրիգորյան, վերադառնանք ընտրություններին. Դուք հեղափոխության հենց առաջին օրերից եղել եք հեղափոխականների կողքին՝ Ֆրանսիայի հրապարակում: Ինչո՞ւ «Սասնա ծռեր և ոչ թե «Իմ քայլ»:

    «Իմ քայլից» ոչ ոք ինձ չի հրավիրել: Իրենք չեն առաջարկել, դա իրենց գործն է: Այո՛, ես մասնակից եմ, բայց իրենք հեղափոխության լիդերներն են, երկրորդ՝ ես իրոք երկար մտածել եմ, մինչև համաձայնեցի «Սասնա ծռերի» հետ: Եվ «Սասնա ծռերը» միակ ուժն է, որ ունի հայեցակարգ, որտեղ կա և՛ պահանջատիրական բաղադրիչ, և՛ ամենակարևորը՝ արդի, այսօրվա հետ կապված կարևոր բաղադրիչներ՝ Ռուսաստանի հետ կապված քաղաքականությունը, որը համընկնում է իմ կարծիքին, Արևմուտքի հետ ակտիվ աշխատանքը: Բայց  գլխավորն ուրիշ բան է՝ իրենք պայքարող են, իրենք հասկանում են, որ աշխարհը փոխվում է, և հիմա պետք է պայքարել:

    Եթե առաջարկ լիներ «Իմ քայլից»՝ կհամաձայնեի՞ք:

    Ես չեմ ուզում դա քննարկել «եթե»-ով, կոնկրետ այստեղից ստացա առաջարկ, համաձայնեցի:

    Էմմա Հովսեփյան


    scroll to top