Գլխավոր Լուրեր Ինչու զբոսաշրջիկները չեն սիրում Ադրբեջանը

Ինչու զբոսաշրջիկները չեն սիրում Ադրբեջանը

8
0

Ընկերս ու Ռուսաստանի հայտնի ճանապարհորդներից մեկը՝ Իլյա Բույանովսկին, օրերս վերադարձել էր Ադրբեջանից ու հրապարակել լավ, խելացի ու չեզոք հոդված նախկին ԽՍՀՄ-ի այդ ամենաբարդ երկրներից մեկի մասին՝  Каспийский самовар («Կասպիական ինքնաեռ») վերնագրով:

Իր  հոդվածում նա ստույգ բնորոշել է Ադրբեջանի բնակիչների մտածելակերպը: Ի տարբերություն վրացիների և  հայերի՝ նրանք չափից ավելի լարված  են, իսկ օտարերկրացիների հետ շփման ժամանակ՝ կրկնակի  լարված: Ժպիտի միջից զգացվում է անվստահությունը անձամբ ձեր նկատմամբ և վախը իշխանությունների առաջ սեփական բարեկեցության համար: Նրանք չափից ավելի քաղաքականացված  են և համարում են, որ ցանկացած  օտարերկրացի միայն երազում է լսել նրանց կարծիքը ղարաբաղյան հակամարտության մասին և այն մասին, որ իրենք մեծ   ազգ են, իսկ Հայաստանը՝ իբր արհեստական կազմավորում: Իսկ օտարերկրացիները ստիպված են այնպիսի տեսք ընդունել, թե համաձայն են այդ թեզիսներին:

Մասնավորապես, զոմբիացված  են մարզերի բնակիչները, որոնք նորությունների  մասին իմանում են պաշտոնական հեռուստաալիքներից և չգիտեն ինչի  մասին զրուցել օտարերկրացիների հետ, բացի պաշտոնական քարոզչությունից միջբերումներ անելուց:

Նրանք ինձ հրավիրում էին ընթրիքի ու դեկլարատիվ հայտարարություն անում՝ «մենք նախկին ԽՍՀՄ-ում առաջին տեղն ենք զբաղեցնում … արտադրությամբ» կամ՝ «Բաքուն համաշխարհային զբոսաշրջության կենտրոնն է», կամ՝ «»Հեյդար  Ալիևը մեզ համար  ոնց որ հայր  լինի» կարգի:

Տարօրինակ ձևով արձագանքեցին իմ խոսքին, որ պատրաստվում են Նախիջևան այցելել: Խոժոռվում են՝ «Քո ինչի՛ն է պետք Նախիջևանը, այնտեղ սահման է…» Երբ հարցրի՝ ոնց  կարելի է հասնել քաղաքի էս մաս, նորից տարօրինակ ձևով էին արձագանքում՝ «Քո ինչին է պետք էնտեղ»: Հստակ զգացվում էր, որ մենք դեռ իրար հրաժեշտ չտված՝ նրանք զանգահարելու են ՊԱԿ և հաղորդեն լրտեսի  մասին:

Կամ էլ հայկական եկեղեցին Բաքվի կենտրոնում, որտեղ այցելուներ չկան (բոլոր հայերը  փախել  են 1988-ի սումգայիթյան ջարդերից հետո), բայց լուսանկարել, չգիտես ինչու, չի կարելի: Մի  անգամ անցա մոտով, մռայլ ոստիկանը ինձ վրա շատ անբարեհամբույր նայեց: Հաջորդ օրը որոշեցի այնուամենայնիվ լուսանկարել այդ եկեղեցին, և նորից հանդիպեցի նույն մենթին ու նա սկսեց ստուգել իմ անձնագիրը:

Իմ հյուրանոցում ադմինիստրատորին, որն ինձ գիտեր իմ բլոգից, երբ հարցրի՝ «Ինչպես արագ հասնել Գուբա», սկսեց հետաքրքրվել՝ ես ինչ  գործ  ունեմ Գուբայում: Մի խոսքով, դուք հասկացաք:

Ամբողջությամբ համակարծիք եմ Իլյայի  հետ, որ Ղարաբաղի  կորուստը ադրբեջանցիների համար խորագույն հոգեբանական տրավմա է: Ընդ որում, նրանց համար ոչ այնքան կարևոր է Ղարաբաղը  որպես այդպիսին (այնտեղ խորհրդային ժամանակներում էլ 90% ապրում էին ազգությամբ հայեր և ոչ մի ադրբեջանցիու մտքով չի անցել մեկնել երկրի «հայկական ծայրամաս»),  որքան այն, որ 25 տարի նրանց գլուխը շարունակ մտցնում են, որ երկրի  բոլոր դժբախտությունները Ղարաբաղի օկուպացիայից են:

Սրանից շատ  մարդկանց մոտ այս թեմայի շուրջ իսկական փսիխոզ է, և տարօրինակ ռեակցիաներ են լինում: Նրանք չեն ընկալում օտարերկրացուն որպես պարզապես հյուրի, որն աշխարհի շատ երկրներ է տեսել և հիմա այցելել է Ադրբեջան: Նրանց համար կարևոր է, որ հյուրը շարունակ հայտարարի իր լոյալությունը  Ադրբեջանի իշխանությունների և նրա վարած  քաղաքականության նկատմամբ: «Ինքներդ լուծեք ձեր  հակամարտությունը Հայաստանի հետ» դիրքորոշումը  ընկալվում է որպես ձեր ծախվածություն հայերին:  Նրանք չեն հասկանում, որ բացի սև-սպիտակից կան նաև  ուրիշ  գույներ: Նրանց համար անհասկանալի  է, որ ձեզ համար միևնույն է հարևանների հետ իրենց հարաբերությունների պարզաբանումը: Նրանք դա պարզապես չեն կարող հասկանալ և կսկսեն ձեզ ճնշել: Կամ հակառակը՝ կխոժոռվեն և կանցնեն: Սա խանգարում է ադրբեջանցիների հետ շփմանը:

Բաքվի կենտրոնը իսկական հիացմունք է և անկասկած ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ի, այլև աշխարհի գեղեցիկ քաղաքներից մեկը: Ընդգծեմ՝ հենց քաղաքի կենտրոնը: Քանի  որ կենտրոնից մի քանի փողոց այն կողմ, և դուք կհայտնվեք սովորական ավերածության մեջ՝ առանց ասֆալտի փողոցներ, քայքայվող խրուշչովկաներ, ինքնակամ կառուցներ և ոչխարներ ու հավեր, որոնք արածում ու քջուջ են անում քաղաքի «օրինակելի-ցուցադրական» կենտրոնից 10 րոպե ոտքով քայլելու ճանապարհին:

1 3 4 5 10