Գլխավոր Լուրեր «Ինչուիկում» երեխան «դեմքի քերծված վերքերով» տեղափոխվել է հիվանդանոց

«Ինչուիկում» երեխան «դեմքի քերծված վերքերով» տեղափոխվել է հիվանդանոց

1
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 20-ին «դեմքի բազմաթիվ քերծված վերքեր» ախտորոշմամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծնողի կողմից և նա վնասվածքները ստացել է նույն օրը՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցում գործող «Ինչուիկ» մանկապարտեզում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը պարզում է, թե ինչ հանգամանքերում է երեխան վնասվածքներ ստացել: