Գլխավոր Լուրեր Ինձ համար նշանակություն ունեն միայն Գագիկ Ծառուկյանի խոսքերը

Ինձ համար նշանակություն ունեն միայն Գագիկ Ծառուկյանի խոսքերը

1
0

Armsport.am-ը գրում է.

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը Armenia MMA-ին տված հարցազրույցում խոսել է մրցագորգ վերադարձի և հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի վերջին հայտարարությունների մասին:

-Միհրան, ինչպե՞ս ես քեզ զգում մրցագորգ վերադառնալուց հետո:

 -Անկեղծ ասած, փոքր-ինչ բարդ էր: Երեք տարվա դադար և նախապատրաստության համար քիչ ժամանակ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ հաջողվեց: Ես, իհարկե, իմ մարզավիճակում չէ, սակայն երկու ամիս ըմբշամարտի վրա կենտրանցվածությունը կօգնի ավելի լավ մարզավիճակում լինել, քան Ռիոյում էի:

-Ինչպե՞ս ես արձագանքել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի՝ քո թեմայով հրավիրված մամուլի ասուլիսին:

-Ռիոյից հետո իմ մասին այդքան շատ չէին խոսել, որքան այդ ասուլիսի ժամանակ: 5 հասուն տղամարդ 50 րոպե նստել ու քննարկում էին ինձ առանց իմ ներկայության: Փորփրում էին իմ պատմությունը, հեքիաթներ էին հնարում, ստում: Մեկ խոսքով՝ «Թող խոսեն» շոու էին սարքել:

Լուրջ, արդյո՞ք սա քաղաքակիրթ է: Թող յուրաքանչյուրն անձամբ որոշի: Ինձ համար ամեն ինչ հասկանալի դարձավ, ներկաները բացեցին իրենց իսկական դեմքերը: Այժմ իմ խոսելու հերթն է: Խոսակցությունների փոխարեն անցնենք կոնկրետության, որը ես նրանցից խնդրել էի, իսկ նրանք մտածել էին, թե ես անցնելով բոլորի վրայով՝ ցանկանում եմ մեկնել աշխարհի առաջնության և մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

Մենք այլ կերպ կվարվենք. սկզբում ես ամեն ինչ ցույց կտամ մրցագորգում, իսկ արդեն հետո կետերով կանցնենք նրանց խոսքերի վրայով: Համոզված եմ՝ այդ խոսակցությունը շատ ավելի արդիական կլինի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում