Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » Լուրեր » Ինձ Հիտլերն է ուղղորդել. առեւտրականները պայքարը չեն դադարեցնի

Ինձ Հիտլերն է ուղղորդել. առեւտրականները պայքարը չեն դադարեցնի

Նոյեմբեր 14, 2017 16:04 Լուրեր, Հասարակություն A+ / A-

առեևտրականներ

Ազգային ժողովի շենքի մոտ «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի աշխատակիցների բողոքի մասին արդեն տեղեկացրել ենք: Առեւտրականները պահանջում են վերանայել  Հարկային օրենսգիրքը եւ ազատել իրենց թղթաբանությունից: Քիչ առաջ  առեւտրականների բողոքը համակարգող «Համերաշխություն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Ներսիսյանից Araratnews.am-ը տեղեկացավ, որ առեւտրականները, հավանաբար, հաջորդ շաբաթ նորից կլինեն ԱԺ-ի դիմաց եւ կբարձրաձայնեն  իրենց խնդրի մասին: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսել են պատգամավորների հետ, խոստացել առեւտրականների պահանջի մասին բանակցել իշխանության հետ:

Առեւտրականները պահանջում են նաև քննել մեր պաշտոնյաների ունեցվածքը՝ պարզելու, թե 150-200.000 դրամ աշխատավարձով ոնց են հարստություն դիզել:

Մտավախություն չունե՞ն, որ եթե այլ հարցեր էլ առաջ քաշեն, որոնք քաղաքական երանգ կունենան, գուցե առեւտրականների պայքարն ուղղորդված համարեն: «Հիտլերն ինձ ուղղորդել է, որ  այս հարցը բարձրաձայնեմ: Մենք այդ հարցերը բարձրաձայնելով՝ հակահարված ենք տալիս եւ պաշտպանվում»,- ասաց Արմեն Ներսիսյանը:

Սոնա Դավթյան

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top