Գլխավոր Լուրեր Ինձ լավ հիշեք. Սվիտալսկիի առաքելությունն ավարտվում է

Ինձ լավ հիշեք. Սվիտալսկիի առաքելությունն ավարտվում է

4
0

Դուք  ունեք շատ հստակ, շատ կարեւոր առաքելություն ձեր երկրում: Ինձ հիշեք լավ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտվում է:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին տարիների համագործակցության համար, նշելով, որ մեծ հաճույք է ստացել այդ համագործակցությունից. «Շնորհակալություն ձեզ պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար: Պաշտպանեք ձեր ազատությունը, հատկորոշեք եւ բացահայտեք կեղծ լուրերը, հստակ տարբերակում մտցրեք փաստերի եւ կարծիքների միջեւ եւ պայքարեք ատելության խոսքի դեմ: Դուք  ունեք շատ հստակ, շատ կարեւոր առաքելություն ձեր երկրում: Ինձ հիշեք լավ»: