Գլխավոր Իրավական Ինքնահրկիզման դեպք՝ հիվանդանոցի առաջ. Shamshyan.com

Ինքնահրկիզման դեպք՝ հիվանդանոցի առաջ. Shamshyan.com

4
0

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։

Մի տղամարդ այցելել է Ավան վարչական շրջանի «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ ՝ բուժվելու նպատակով, սակայն նրան չեն հոսպիտալացրել՝ պատճառաբանելով, որ գտնվում է ոչ սթափ վիճակում:

Քաղաքացու կինը, ի նշան բողոքի, որ ամուսնուն չեն ընդունել բուժկենտրոնում, հենց բուժհաստատության առաջ բենզին է լցրել իր վրա և այրել:

Հավաքված քաղաքացիները ահազանգել են ոստիկանության Ավանի բաժանմունք, ոստիկանության ծառայողները մի քանի քաղաքացիների հետ մարել են կրակը, այնուհետեւ ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնություն։

Ժամանած բժիշկները նախ տեղում բժշկական օգնություն են ցուցաբերել կնոջը, որը մարմնի տարբեր մասերի այրվածքներ էր ստացել, ապա տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: