Գլխավոր Լուրեր Ինքս ինձնից էլ ես գոհ չեմ. ՀՀ վարչապետ

Ինքս ինձնից էլ ես գոհ չեմ. ՀՀ վարչապետ

5
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում պատասխանելով մի շարք հարցերի, ընդգծել է հատկապես կարևորագույն խնդիրները: Գործադիրի առաջնորդը մասնավորապես անդրադարձել է այն հարցին, թե   իրեն շատ են մեղադրում իրենց թիմին՝ երիտասարդ և անփորձ լինելու մեջ:

«Մեզնից առաջ քանի երիտասարդներ են եղել, որ փորձել են իրականացնել իշխանափոխություն, բայց չեն կարողացել:

Այդ նշված երիտասարդների թիմն արել է այն, ինչ արել է, և երկրորդ փուլով կանի տնտեսական հեղափոխություն: Սա չի նշանակում, որ բոլորն իդեալական են: Ինձանից սկսած, թիմի բոլոր անդամներով վերջացրած բոլորն էլ սխալական են, էստեղ  կարևոր է՝ մենք մեր գաղափարին նվիրվա՞ծ ենք, թե՞ ո»չ: Ապա ավելացրել է.

«Նրանք, ովքեր երբևէ աշխատել են ինձ հետ, կիմանան, որ ես երբեք գոհ չեմ լինում, ինքս ինձնից էլ ես գոհ չեմ և չեմ լինի, գուցե սա վատ է, բայց այդպես է»: