Գլխավոր Լուրեր Ինքս նման դիմում չեմ տեսել․ Էնֆիաջյանը՝ Ուրիխանյանի մանդատը վայր դնելու մասին

Ինքս նման դիմում չեմ տեսել․ Էնֆիաջյանը՝ Ուրիխանյանի մանդատը վայր դնելու մասին

3
0

Ինքս նման դիմում չեմ տեսել։ ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից մանդատը վայր դնելու մասին տեղեկությանը։

«Ինքս նման դիմում չեմ տեսել, ծանոթ չեմ։ Կարծում եմ՝ մանրամասները լավագույնս անձամբ պարոն Ուրիխանյանը կարող է հնչեցնել, բայց պաշտոնական դիմումի հետ կապված՝ անձամբ տեղեկություն ես չունեմ», — ասաց Էնֆիաջյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը»: