Հինգշաբթի , 30 Մարտ 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 483.82   
  •  EUR   Առք` 516.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 522.04   
  •  CHF   Առք` 460.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 486.84   
  •  GBP   Առք` 589.00   Վաճառք` 607.00   ՀՀ ԿԲ` 601.53   
  •  RUB   Առք` 8.45   Վաճառք` 8.62   ՀՀ ԿԲ` 8.49   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 198.29   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » iPhone 7 Plus-ը ամենահզոր սմարթֆոն է ճանաչվել

iPhone 7 Plus-ը ամենահզոր սմարթֆոն է ճանաչվել

Հունվար 11, 2017 19:13 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

0-10151-iphone7-lՍմարթֆոնների համար AnTuTu-ի սինթետիկ թեստ մշակողները հրապարակել են 2016 թվականի ամենահզոր սմարթֆոնների թոփ ցուցակը, փոխանցում է Lenta-ն:

Վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է iPhone 7 Plus-ը՝ 181 հազար միավոր արդյունքով: Հաջորդում է iPhone 7-ի սովորական տարբերակը (172 հազար միավոր), որը տարբերվում է միայն օպերատիվ հիշողության ավելի փոքր ծավալով: Ամենարտադրողական սարքերի եռյակը եզրափակում է չինական «ֆլագմաններին սպանող» OnePlus 3T-ն՝ 163 հազար միավորով:

10 լավագույն սմարթֆոների ցուցակում են հայտնվել LeEco Le Pro3-ը, Moto Z-ը, OnePlus3-ը, Xiaomi Mi 5s-ը եւ Mi 5s Plus-ը, Asus Zenfone 3-ը, ինչպես նաեւ ZTE AXON 7-ը:

Դրանից բացի, կազմվել է նաեւ Android եւ iOS օպերացիոն համակարգերի առանձին թոփ ցուցակ: Ամենաարտադրողական Android-սմարթֆոնն է OnePlus 3T-ն, իսկ iOS հիմքով գաջեթների թվում առաջին տեղում է 12,9-դյույմանոց iPad Pro-ն:

AnTuTu-ն գնահատում է այնպիսի պարամետրորը, ինչպիսին են պրոցեսորի հզորությունը, օպերատիվ հիշողության, գրաֆիկական համակարգի արագությունը եւ կուտակիչի աշխատանքի արագությունը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top