Ուրբաթ , 20 Հունվար 2017

  •  USD   Առք` 484.00   Վաճառք` 488.00   ՀՀ ԿԲ` 487.19   
  •  EUR   Առք` 514.00   Վաճառք` 524.00   ՀՀ ԿԲ` 519.34   
  •  CHF   Առք` 458.00   Վաճառք` 489.00   ՀՀ ԿԲ` 484.43   
  •  GBP   Առք` 588.00   Վաճառք` 605.00   ՀՀ ԿԲ` 599.78   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.30   ՀՀ ԿԲ` 8.11   
  •  GEL   Առք` 173.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 182.81   
outputra5huxgif
Mostly Cloudy
-2°
Home » Լուրեր » Իրադրությունն առաջնագծում

Իրադրությունն առաջնագծում

Դեկտեմբեր 28, 2016 10:32 Լուրեր, Հասարակություն A+ / A-

12939672_996887950405004_779187569_n-600x400

Դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութ/, արևելյան /Մարտունի-Ակնա/ և հյուսիսարևելյան /Մարտակերտ/ ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ արձակելով ավելի քան 900 կրակոց: Բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /11 արկ/:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում՝ հյուսիսարևելյան ուղղությամբ դիմել են համարժեք  պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկայնքով  շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

122488199673267500288781848048447njpg
scroll to top