Շաբաթ , 22 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.82   
  •  EUR   Առք` 550.00   Վաճառք` 565.00   ՀՀ ԿԲ` 557.59   
  •  CHF   Առք` 491.00   Վաճառք` 509.00   ՀՀ ԿԲ` 504.13   
  •  GBP   Առք` 610.00   Վաճառք` 629.00   ՀՀ ԿԲ` 622.85   
  •  RUB   Առք` 7.99   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.14   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 199.97   
outputra5huxgif
Clear
25°
Home » Արցախ » Իրադրությունն առաջնագծում

Իրադրությունն առաջնագծում

Մայիս 19, 2017 10:05 Արցախ, Լուրեր A+ / A-

sahman-600x400

Մայիսի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

122488199673267500288781848048447njpg
scroll to top