Երկուշաբթի , 23 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    Home » Լուրեր » Իրանի հայկական եկեղեցում կանայք սարկավագ են օծվել

    Իրանի հայկական եկեղեցում կանայք սարկավագ են օծվել

    Իրանի հայկական եկեղեցում կանայք սարկավագ են օծվել
    Հունվար 10, 2018 14:43 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Ըստ որոշ տեսաբանների՝ հայ եկեղեցին պատմական քայլ է կատարել. «Արևելքի» տեղեկություններով,  Թեհրանի Սբ Սարգիս Մայր եկեղեցում  հայ կանայք սարկավագ են օծվել և խորանի վրա տղա սարկավագների հետ միասին օգնում են պատարագչին:

    Հետաքրքիր է, որ այս համարձակ քայլը տեղի է ունեցել մի երկրում, որտեղ կանանց իրավունքների հարցում խիստ սահմանափակումներ են գործում:  Տարածված լուսանկարներից երևում է, որ պատարագի և Սուրբ հաղորդության ժամանակ պատարագչին՝ Թեհրանի թեմի փոխառաջնորդ Տեր Մակար եպս. Աշգարյանին օգնում են սարկավագի հագուստով կանայք:

    Սարկավագների հիմնական պարտականություններն են՝ խնկարկել, պատարագին Ավետարան կարդալ, ժողովրդին քարոզներով աղոթքի առաջնորդել։

    Թեհրանի  հայկական առաջնորդանիստ եկեղեցում կանանց սարկավագության այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

    khenkark khenkarkum khenkarkum_-

    Նման թեմաներ

    scroll to top