Գլխավոր Լուրեր Իրանի իրավապահների կողմից հետախուզվողին բերման են ենթարկել

Իրանի իրավապահների կողմից հետախուզվողին բերման են ենթարկել

4
0

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին փետրվարի 23-ին, ժամը 05.00-ին, բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի՝ 33-ամյա Ռամին Վալադանը, որը 2018թ. նոյեմբերի 19-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի մեղադրանքով (խարդախությունը): Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։