Շաբաթ , 20 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Իրանի խորհրդարանը շուտով կվավերացնի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը

    Իրանի խորհրդարանը շուտով կվավերացնի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը

    Իրանի խորհրդարանը շուտով կվավերացնի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը
    Փետրվար 10, 2019 10:54 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Իրանի խորհրդարանը առաջիկայում կվավերացնի Եվրասիական տնտեսական միության  (ԵԱՏՄ) և Թեհրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:  Այս մասին է tass.ru-ին հաղորդել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաին:

    «Համաձայնագիրն արդեն Իրանի խորհրդարանում է: Դեռևս փաստաթղթի ոչ պաշտոնական քննարկումն է ընթանում: Դա նշանակում է, որ շատ շուտով այն կհաստատվի»,- ասել է դեսպանը՝ մանրամասնելով, որ համաձայնագիրն արդեն հաստատվել է ՌԴ-ի, Բելառուսի ու Ղազախստանի խորհրդարաններում:

    «Իրանում, Հայաստանում և Ղրղզստանում այդ գործընթացն ընթացքի մեջ է»,-հավելել է նա:


    Նման թեմաներ

    scroll to top