Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Մամուլ » «Իրատես». Ապրիլի 9-ից հետո նախարարներ են փոխվելու

    «Իրատես». Ապրիլի 9-ից հետո նախարարներ են փոխվելու

    «Իրատես». Ապրիլի 9-ից հետո նախարարներ են փոխվելու
    Մարտ 13, 2018 8:29 Մամուլ A+ / A-

    «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ապրիլի իննից հետո ոչ արագ, այնուհանդերձ, կառավարության կազմում տեղի կունենան կադրային փոփոխություններ. պաշտոններին հրաժեշտ կտան էներգետիկայի, առողջապահության, սոցիալական ապահովության ու աշխատանքի եւ մշակույթի նախարարները` հաստատապես:

    Ի դեպ, մշակույթի նախարարի պաշտոնում տեւական ժամանակ շրջանառվում է ոչ անհայտ, ինչպես սիրում են կրկնել արվեստի մարդիկ, «մշակույթի մեջ թաթախված», Երեւանի փոխքաղաքապետ, հայաստանյան գրեթե բոլոր հայտնի համապետական (եւ ոչ միայն) տոների` քրիստոնեության 1700-ամյակից մինչեւ բանակի 15-ամյակի կազմակերպիչ, ռեժիսոր, երաժիշտ, կինոսցենարիստ, դերասան… մի խոսքով, Արամ Սուքիասյանի անունը: Ասում են նաեւ, թե այժմյան նախարար Արմեն Ամիրյանը կտեղափոխվի այլ աշխատանքի»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top