Երեքշաբթի , 20 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Մամուլ » «Իրատես». ՀՅԴ-ում «բունտ» է հասունանում

    «Իրատես». ՀՅԴ-ում «բունտ» է հասունանում

    «Իրատես». ՀՅԴ-ում «բունտ» է հասունանում
    Մայիս 15, 2018 8:45 Մամուլ A+ / A-

    «Արդեն գրել էինք, որ ՀՅԴ-ում արշալույսները խաղաղ չեն: Մեզ հայտնի դարձավ, որ իսկական փոթորիկ է հասունանում այս կուսակցության դրսի եւ ներսի կառույցներում: Արեւելյան եւ Արեւմտյան Ամերիկաների, Իրանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեները պահանջում են կուսակցության արտահերթ ընդհանուր ժողով` քննարկելու կուսակցության քաղաքական կուրսին առնչվող հարցեր:

    Երևան Տոնավաճառ

    Նույն աղբյուրի փոխանցմամբ, ժողովը պայմանավորված է կուսակցությունում առկա դժգոհությամբ, իմա՝ ինչու են Հայաստանի դաշնակցականները միշտ իշխանության կողքին կանգնում, ինչու են իրենց վարկանիշը հետեւողականորեն գցում: «Ձեւավորվել է դաշնակցական նոմենկլատուրա, որի շահերը շատ հաճախ չեն համընկնում կուսակցական շարքերի շահերի հետ»,- նշեց մեր աղբյուրը:
    Դաշնակցությունը, լքելով հեռացող իշխանության նավը, դուրս եկավ կոալիցիայից եւ անցավ Նիկոլ Փաշինյանի կողմը:

    Ըստ դաշնակցականների` կուսակցությունը լրիվ կորցրել է իր քաղաքական դեմքը եւ փորձում է լինել օրվա իշխանության կցորդը:
    Առանձնահատուկ դժգոհություն կա Հրանտ Մարգարյանի հանդեպ: Արդեն լուրջ ներկուսակցական բախում է եղել. Հրանտ Մարգարյանին եւ հայաստանյան կառույցը կոշտ քննադատող Աբո Պողիկյանը հեռացվել է ՀՅԴ-ից:

    Հավելենք, որ Պողիկյանը «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիրն է, եղել է ՀՅԴ բյուրոյի անդամ, «Ասպարեզում» հաճախ է հանդես եկել ՀՅԴ հայաստանյան կառույցի գործունեությունը քննադատող հոդվածներով»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


    Նման թեմաներ

    scroll to top