Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Showers
    19°
    Home » Լուրեր » «Իրատես». Փաշինյանն ընտրությունների կգնա առանց «Ելքի». «Մենք կողքից աջակցության կարիք չունենք»

    «Իրատես». Փաշինյանն ընտրությունների կգնա առանց «Ելքի». «Մենք կողքից աջակցության կարիք չունենք»

    «Իրատես». Փաշինյանն ընտրությունների կգնա առանց «Ելքի». «Մենք կողքից աջակցության կարիք չունենք»
    Հունիս 12, 2018 10:48 Լուրեր, Մամուլ, Քաղաքական A+ / A-

    «Հայաստանում ներքաղաքական վերադասավորումներից հետո փոխվել են նաև ներդաշնակցային դասավորումները: «Իրատեսի» աղբյուրները հայտնում են, որ եթե խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինեն, ապա, օրինակ, «Ելք» դաշինքը, որպես այդպիսին, չի մասնակցի ընտրություններին:

    Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, առանձին են մասնակցելու ընտրություններին: Փաշինյանն իր շուրջը չի համախմբելու «Ելքի» մյուս երկու լիդերներին՝ Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին՝ իրենց աջակիցների հետ միասին: Այսինքն, ապագա խորհրդարանում կա՛մ «Ելք» դաշինքը չի լինի, կա՛մ էլ առանց Փաշինյանի կլինի:

    «Հիմա Փաշինյանի վարկանիշը շատ է բարձր, ու կողքից աջակցության կարիք չունենք: Մենք միայնակ էլ կարող ենք ընտրության գնալ ու լավ արդյունքներ գրանցել: Իսկ թե ինչ կլինի մյուս «Ելք»-ականների՝ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների անդամների հետ, դա իրենց մտածելիքն է»,- ասաց ՔՊ-ական մեր աղբյուրը»:

    Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

    Նման թեմաներ

    scroll to top