Երեքշաբթի , 22 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 558.00   Վաճառք` 566.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 498.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 605.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 8.03   Վաճառք` 8.20   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Clear
21°
Home » Մամուլ » «Իրատես». Սամվել Կարապետյանի «Ռիո»-ն շուտով կբացվի Երեւանում

«Իրատես». Սամվել Կարապետյանի «Ռիո»-ն շուտով կբացվի Երեւանում

Հունիս 16, 2017 9:04 Մամուլ A+ / A-

սամվել

«Իրատես» թերթը գրում է. «Մեծահարուստ Սամվել Կարապետյանը շուտով առեւտրի եւ զվարճանքի հերթական խոշոր կենտրոնը կբացի Հայաստանում: Արաբկիր համայնքում` Ա. Ավետիսյան-Վ. Փափազյան խաչմերուկից մինչեւ Հ. Քոչար-Վ. Փափազյան խաչմերուկ ձգվող տարածքում, կառուցվում է մոսկովյան ապրանքանիշ հանդիսացող «Ռիո» ցանցի կենտրոններից մեկը:

Ռուսաստանի 17 քաղաքներում այժմ գործում են ցանցի 21 կենտրոններ: Երեւանյան կենտրոնում կլինեն 100-ից ավելի տաղավարներ« կգործեն «Տաշիր պիցցա», «Սինեմա Սթար» ցանցի կենտրոնները, բանկ,  սուպերմարկետ, սրճարան եւ այլ ծառայություններ:

Որոշ տեղեկություններով, այս կենտրոնի համար Սամվել Կարապետյանը ծախսել է ավելի քան 50 մլն դոլար: Կենտրոնի ընդհանուր մակերեսը մոտ 22 հազար քմ է: Այն ունենալու է 4 մասնաշենք, 1-ին մասնաշենքը կունենա 4 հարկ, 2-րդը՝ 2, 3-րդը՝ 3, 4-րդը՝ 2 հարկ:

Աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: Օրերս փակցվել է ցուցանակ, որ շուտով կբացվի «Ռիո» կենտրոնը, որին նախորդել էր հայտարարություն, թե տարածքներ են վարձակալման տրվում: Այս խոշոր կառույցը համատեղ բիզնես ծրագիր է, դրանում իր մասնաբաժինն ունի նաեւ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: «Ռիո» հիպերմարկետի տարածքը Գագիկ Բեգլարյանինն է:

Հավելենք, որ Երեւանում Սամվել Կարապետյանն ունի եւս մեկ խոշոր առեւտրի կենտրոն` «Դալմա գարդեն մոլը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top