Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
11°
Home » Մամուլ » «Իրատես». ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել

«Իրատես». ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել

Նոյեմբեր 14, 2017 8:45 Մամուլ A+ / A-

big_eb219e825f3eb714474078813456dc94

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե սեւ-մութ ամպեր են կուտակվել Արամ Սիմոնյանի գլխին, եւ չի բացառվում է, որ 2018-ին ընդառաջ, նա եւս հրաժեշտ տա պաշտոնին: 11 տարի ԵՊՀ ռեկտոր, վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «սարատնիկ» Արամ Սիմոնյանին, ասում են, կփոխարինի կրկին վարչապետի, այս անգամ արդեն Կարեն Կարապետյանի «սարատնիկ», կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը` կախված քաղաքական ապագա կոնֆիգուրացիայից:

Ռեկտորատի վերջին նիստի ընթացքում համալսարանական «սինոդը», որը «կասկածներ» ուներ այդ հարցում, վերջնական համոզման է եկել, որովհետեւ նիստի ըն թացքում Կարեն Կարապետյանն անթաքույց նրան էր որոնում:

Ի դեպ, Վահրամ Դումանյանը շատ մտերիմ է նաեւ, այսպես ասած, «Սորոսի Արմենի»` «Թրանսփերենսի ինթերնեյշնըլ»-ի աշխատակից Արմեն Գրիգորյանի հետ, որը «համատեղության կարգով» ԳՇ պետ Մովսես Հակոբյանի քրոջ որդին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top