Գլխավոր Լուրեր Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցն ավագանին անվանափոխեց (տեսանյութ)

Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցն ավագանին անվանափոխեց (տեսանյութ)

6
0

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկվեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն անվանափոխելու մասին  որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության անդամները  կողմ էին նախագծին: 52 կողմ, 1 դեմ, 4 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց:

Հիշեցնենք՝ անվանափոխման պատճառը Իրինա Ռոդնինայի՝ Ադրբեջանում Խոջալուի այսպես կոչված ցեղասպանության համար հայերին քննադատելն էր: