Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » Լուրեր » Իշլի քուֆթա, տնական գինի. «Ելքի» պատգամավորը՝ Նոր տարին տոնելու մասին

    Իշլի քուֆթա, տնական գինի. «Ելքի» պատգամավորը՝ Նոր տարին տոնելու մասին

    Իշլի քուֆթա, տնական գինի. «Ելքի» պատգամավորը՝ Նոր տարին տոնելու մասին
    Հունվար 3, 2018 10:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Ելք» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը սիրում է Ամանորը եւ յուրովի է դրան պատրաստվում: Araratnews.am-ը  մի քանի ամանորյա բլից հարց ուղղեց «Ելքի» պատգամավորին:

    Պրն Գորգիսյան, 2017-ի Ձեր ձեռքբերումը:

    Տարբեր ձեռքբերումներ եղան: Մի նախադասությամբ ասեմ՝ հաջող տարի էր:

    2017-ի Ձեր բացթողումը:

    Քիչ ժամանակ եմ անցկացրել ընտանիքիս հետ:

    Տարվա կորուստը:

    Մի քանի մտերիմ մարդու կորցրի:

    Ի՞նչը կիսատ մնաց 2017-ին, որը ավարտելու եք 2018-ին:

    Աշխատանքային գործընթացում շատ բաներ կիսատ մնացին: Իսկ եթե անձնական առումով ասեմ՝ տան կահավորումը կիսատ մնաց:

    2017-ի անակնկալը:

    Անակնկալներ գրեթե չեղան:

    Ամանորյա սիրելի ուտեստ եւ խմիչք, որը պետք է լինի Գեւորգ Գորգիսյանի սեղանին:

    Սիրելի ուտեստը իշլի քուֆթան է, սիրելի խմիչքը՝ տնական գինին: Մեր ընտանիքում ժամը 12-ը հենց խփում է, շամպայնով ենք դիմավորում: Դրանից հետո գերադասում ենք խմել գինի:

    Ի՞նչ եք նվիրում Ամանորին եւ ի՞նչ եք սիրում նվեր ստանալ: 

    Սիրում եմ, որ նվերն անակնկալ է լինում: Չեմ սիրում անպետք, դեկորատիվ իրեր:

    Հիշարժան Ամանոր, որը տպավորել է Ձեզ մինչ օրս:

    Երեւի 1990-ականների մանկության Ամանորը, երբ ամեն ինչ չնայած սուղ էր, բայց մթնոլորտը ջերմ էր:

    Ամանորյա հեքիաթ, որին մինչև հիմա հավատում եք:

    Ես հավատում եմ, որ հրաշքներ լինում են: Պետք է ճիշտ ցանկանա, սիրտն ու հոգին էլ մաքուր լինեն: Ես դրան հավատում եմ, ու ինձ հետ միշտ այդպես եղել է:

    2017-ը Աքլորի տարի էր: Կես կատակ-կես լուրջ՝ որտե՞ղ  եւ ե՞րբ հասցրիք «աքլորանալ»:

    Ամենաշատը` Ազգային ժողովում (ծիծաղում է-հեղ.):

    2018-ը Շան տարի է: Շունը հավատարմության խորհրդանշան է: Ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատարիմ լինելու 2018-ին: 

    Ես իմ բնույթով հավատարիմ  մարդ եմ: Ինչ խոստանում եմ իմ հարազատներին` անում եմ: 2018-ին էլ այդպիսին եմ լինելու:

    Շարունակեք միտքը՝ եթե լինեիք Ձմեռ պապ…

    Բոլոր երեխաներին անխտիր կբերեի նվերներ, որոնց մասին նրանք երազում են: Հաճախ երեխաներն այնպիսի նվերներ են ուզում, որոնք ոչ մի խանութում չես գտնի: Ու երբ դա բերում ես, երանություն  է երեխաների համար: Անձնական փորձից գիտեմ:

    Սոնա Դավթյան

     

     

     

     

     

    scroll to top