Գլխավոր Լուրեր Իշխանական ակումբը համաձայնության է եկել Բեն-Յեդերի հետ

Իշխանական ակումբը համաձայնության է եկել Բեն-Յեդերի հետ

4
0

«Սևիլյայի» հարձակվող Վիսամ Բեն-Յեդերը,հնարավոր է կարիերան շարունակի  «Մոնակոյում»: Ինչպես տեղեկացնում է armfootball.com-ը հղում անելով  L’Equipe-ին,  իշխանական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:

Հաղորդվում է նաև, որ վերջինիս տրանսֆերը կազմելու է 40 միլիոն եվրո՝ նույնքան, որքքան և հարձակվողի հրաժարագինը:

Ֆրանսիացին առաջիկա օրերին բուժզննում է անցնելու «Մոնակոյի» համար, որից հտո գործարքի մասին կհայտնեն պաշտոնապես:

Լա Լիգայի նախորդ առաջնությունում Բեն-Յեդերը 35 խաղում 18 գոլ է խփել ու 10 գոլային փոխանցում կատարել: