Գլխավոր Լուրեր Իշխանության ճյուղերը պետք է արտացոլեն ժողովրդի հավաքական կամքը

Իշխանության ճյուղերը պետք է արտացոլեն ժողովրդի հավաքական կամքը

2
0

Նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել եւ անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի  կոչին դատարանների մուտքերը փակելու մասին. «Սիրելի՛ հայրենակիցներ, այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։

Ուստի կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները։

Այս պահին աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ անընդհատ կապի մեջ եմ համապատասխան պետական մարմինների հետ:

Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին:

Աստված պահապան բոլորիս»: