Երկուշաբթի , 29 Մայիս 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.77   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 540.26   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 496.36   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 626.00   ՀՀ ԿԲ` 619.89   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.60   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 207.00   ՀՀ ԿԲ` 199.51   
outputra5huxgif
Partly Cloudy
23°
Home » Լուրեր » Իշխող կուսակցությունը կրկին հույսը դրել է պետական ռեսուրսի օգտագործման վրա

Իշխող կուսակցությունը կրկին հույսը դրել է պետական ռեսուրսի օգտագործման վրա

Ապրիլ 21, 2017 13:39 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն այսօրվանից մեկնարկել է: Հրավիրված առաջին ասուլիսի ժամանակ «Ելք» դաշինքով ավագանու թեկնածու առաջադրված Ալեն Սիմոնյանը նշեց, որ այսօր Երևանում խնդիրներ կան բազմաթիվ ոլորտներում` տրանսպորտի, քաղաքաշինության, առողջապահության, բայց առաջնահերթը տրանսպորտի ոլորտի փոփոխություններն են:

«Մենք ամեն տարի փուչիկներ ենք բաց թողնում, զարդարանքներ ենք պատվիրում և նշում Երևանի 2800-ամյակը, բայց Երևանում ամեն տարի 100 տարվա մեկ շենք է քանդվում: Այդ հարցերի շուրջ բավականին շատ անելիք կա,  բայց մենք նաև պետք է հասկանանք, որ այս ընտրությունները քաղաքական են, քաղաքական բաղադրիչ ունեն իրենց մեջ, և, կարծում եմ՝ քարոզարշավը այդ իմաստով բավականին լարված կստացվի»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Նա նաև ընդգծեց, որ առաջարկել են քաղաքապետի երեք թեկնածուների միջև բանավեճ անցկացնել, որի ժամանակ նրանք իրենց ծրագիրը կներկայացնեին երևանցիներին, բայց ՀՀԿ ներկայացուցիչը հրաժարվել է: Սիմոնյանի  խոսքով՝  նրանք ուղղակի պատրաստ չեն բանավեճի,  քանի որ ասելիք չունեն և հույսները կրկին դրել են պետական ռեսուրսի օգտագործման վրա:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, բանախոսի խոսքով, ապա այս անգամ ևս ընտրակաշառք կբաժանվի. «Կլինեն ընտրակաշառքներ, բայց ոչ այնքան, որքան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Կաշխատեն ավելի շատ օգտագործել պետական ռեսուրսը»:

Մանրամասները` տեսանյութում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top