Գլխավոր Լուրեր Իսկոն գրառում է կատարել Twitter-ում. պատկերը փոխվել է

Իսկոն գրառում է կատարել Twitter-ում. պատկերը փոխվել է

3
0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն խոսել է իր կարգավիճակի մասին:

«Երբ Ձեզ չեն տալիս այնպիսի հնարավորություններ, ինչպես տալիս են մյուսներին, ապա պատկերը փոխվում է:

Շարունակում եմ քրտնաջան աշխատել և պայքարել` սպասելով, որ հնարավորություն կստանամ»,- գրել է Իսկոն Twitter-ի իր միկրոբլոգում:

Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն բավարար խաղաժամանակ չի ստանում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոն մոտ է այլ ակումբ տեղափոխվելուն:

Իսկոյի գործող պայմանագրի ժամկետը «արքայական ակումբի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: