Գլխավոր Լուրեր «Իսլամական պետությունը» Թուրքիային և Էրդողանին սպառնացող տեսանյութ է հրապարակել

«Իսլամական պետությունը» Թուրքիային և Էրդողանին սպառնացող տեսանյութ է հրապարակել

2
0

«Իսլամական պետություն» (IŞİD) ահաբեկչական խմբավորումը Թուրքիային ուղղված սպառնալիքներով լի տեսանյութ է հրապարակել։

Հուլիսի 10-ին հրապարակված 5 րոպե 2 վայրկյան տևողությամբ տեսանյութում խմբավորման ներկայացուցիչը խոսում է թուրքերեն և սպառնալիքներ հնչեցնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Թուրքիայի հասցեին։ Թեմային անդրադարձած թուրքական աղբյուրը չի մանրամասնում, թե հատկապես ինչ սպառնալիքներ են հնչեցվել։

Տեսահոլովակում նկարահանվել է IŞİD-ի հինգ անդամ։ Նրանցից մեկի՝ թուրքերեն խոսողի անունը, ըստ տեսանյութի, Էբու Քաթադա էլ Թուրքի է։

Տեսանյութի վերջում ահաբեկիչները հաստատել են իրենց հավատարմությունը IŞİD-ի առաջնորդ Էբուբեքիր ալ Բաղդադիին:

 

Աղբյուր`    gazeteduvar.com.tr