Գլխավոր Լուրեր Իսպանական Բուրգոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Բուրգոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

1
0

Իսպանական Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Բուրգոսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արարատ» հայկական միության «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» միջնորդագիրը, որը նիստին ներկայացրել է միության անդամ Վահե Պապյանը։

«Քաղաքային խորհրդի բոլոր քաղաքական ուժերը միաձայն հավանության են արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին միջնորդությունը», — ասվում է Բուրգոսի քաղաքային խորհրդի թվիթերյան էջում:

Բուրգոսը դարձել է 34-րդ իսպանական քաղաքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: