Երկուշաբթի , 26 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Քիչ առաջ Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Իսպանիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը:

    «Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիլիա ի Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին՝ հետևել իրենց օրինակին, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին»,- ասաց նա:


    scroll to top